ՀՀ քաղաքացիները պահանջում են բացել ՌԴ–ի հետ սահմանը
Ռուսաստանի Դաշնությունում ապրող և աշխատող ՀՀ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում Ազգային ժողովի դիմաց։ Նրանք պահանջում են հանդիպում իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ և քննարկել ՌԴ–ի հետ սահմանների բացման հարցը:
«Բոլորս հայտնվել ենք մի իրավիճակում, երբ պետք է լուծենք օրվա հացի խնդիրը, և ուզում ենք իմանալ, թե որքան է տևելու այս իրավիճակը, որպեսզի հասկանանք, թե ինչպես պետք է առաջ շարժվենք։ Մարդիկ չգիտեն երեխաներին դպրոց ուղարկեն թե սպասեն, որ սահմանները բացվի և երեխաները հաճախեն իրենց դպրոց»,- ասաց բողոքի ակցիայի մասնակից Բենեդիկտ Մանգասարյանը։
Նա հավելեց, որ ակցիայի մասնակիցներն ընդամենը ուզում են հանդիպել իշխող կուսակցության պատգամավորների հետ։ Նա կոչ արեց չքաղաքականացնել հարցը, քանի որ ցուցարարները բախվել են սոցիալական խնդիրների և չեն կարող երկար մնալ Հայաստանում։ Իսկ ՌԴ–ում շատերը թողել են իրենց ընտանիքի անդամներին, տունն ու աշխատանքը։
«Մենք այստեղ տուն չունենք, մեր ընտանիքները մնացել են Ռուսաստանում: Կորոնավիրուսի պատճառով չենք կարողանում հետ վերադառնալ: Խնդրում ենք նախարարներին, որոնք իրավասու են մեզ օգնելու, թող օգնեն, մենք գնանք հասնենք մեր ընտանիքներին: Արդեն 10 ամիս է այստեղ ենք: Ես թոշակառու եմ, 35 հազար դրամ եմ ստանում, ինչպե՞ս ապրեմ դրանով: Ես այնտեղ աշխատում եմ: Էստեղ վարձով եմ ապրում, իսկ վարձը 100-120 հազար դրամ է: Մի՞թե կարելի է ընտանիքները բաժանել կորոնավիրուսի պատճառով»,-ասաց մյուս ցուցարարը։
Ցուցարարների հետ հանդիպեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և ասաց, որ արդեն հինգ ամիս է ՝ զբաղվում է ինչպես այդտեղ հավաքված քաղաքացիների, այնպես էլ ՌԴ–ից սեփական մեքենաներով Հայաստան գալ ցանկացողների խնդիրներով։
Նրա խոսքով` Հայաստանն արդեն բացել է սահմանը ՌԴ քաղաքացիների համար, իսկ Ռուսաստանը սպասում է, որ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմն ավարտվի, նոր սահմանները բացի։
Պատգամավորը ևս մեկ անգամ նշեց, որ երկրի ամբողջ տարածքում հայտարարվող կարանտինը, որն ավելի մեղմ է, քան արտակարգ դրության գործող ռեժիմը, կարող է մոլորության մեջ գցել գործընկեր երկրներին և սահմանները մնան փակ։ Հետևաբար, պետք է հրաժարվել կարանտին հայտարարելու մտքից, սակայն պահպանել ողջամիտ սահմանափակումները, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.