Последние новости

Պղծել են Արմենակ Ուրֆանյանի և Ռոբերտ Աբաջյանի շիրմաքարերը

Ապրիլյան պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովը Facebook-ում գրել է, որ անհայտ անձինք պղծել են Ապրիլյան պատերազմի մասնակիցներ Արմենակ Ուրֆանյանի և Ռոբերտ Աբաջյանի շիրիմները։

«Վիժվածքները ապրում են մեզ զուգահեռ... Ուրեմն մարդկությանն ու հայրենիքին որևէ արժեք չտված ինչ–որ հեյվաններ արդեն երկրորդ անգամ պղծում են Ապրիլյան մարտական գործողությունների շիրիմները՝ այս անգամ Արցախի «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետներ Արմենակ Ուրֆանյանինը և Ռոբերտ Աբաջյանինը։ Թքեմ ես ձեր երեսին։ Հաշվի առնելով կոնտենտը` դրա համար եմ սենց ասում»,– նշել է Սարկիսովը։

Նա հայտնում է, որ հերոսների շիրմաքարերին յուղ են քսել։

Սարկիսովը դիմել է նաև ՀՀ ոստիկանությանը. «Կարծում եմ` անելիք ունեք, մեր պետությունում վանդալներ կան», տեղեկացնում է Sputnik Armenia։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ