«Փաստինֆո». ՌԴ-ն իր բողոքը գրավոր է հայտնել ԵՏՀ-ում ՀՀ ներկայացուցիչ Գեղամ Վարդանյանին
ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի կարգադրությամբ՝ ստեղծվում է նոր կոմիտե, որն ըստ էության կրկնելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցիչ Գեղամ Վարդանյանի գործառույթները։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում մեծ դժգոհություն կա՝ մեր ներկայացուցչի աշխատանքի հետ կապված։ Գեղամ Վարդանյանը ԵՏՀ-ում իրականացնում է նախարարի գործառույթներ և կոչված է համակարգելու ներքին շուկաների և ինֆորմացիզացիայի աշխատանքները, որոնք ԵՏՀ մեր զրուցակից պաշտոնյայի փոխանցմամբ, բառացիորեն ձախողել է։ «Արդեն իսկ արձանագրված փաստ է, որ Վարդանյանի պաշտոնեական անգործության հետևանքով տապալվել են ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման աշխատանքները»,- ասել էր մեր զրուցակիցը։
Միխայիլ Մյասնիկովիչի կարգադրությամբ ստեղծված նոր կոմիտեն զբաղվելու է տարաձայնությունների և վիճելի իրավիճակների վերացման և ապրանքների ազատ տեղաշարժի ապահովման հարցերով ու արդեն տեղի է ունեցել առաջին նիստը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նոր մարմնի ձևավորումը Գ.Վարդանյանի նկատմամբ անվստահության հրապարակային դրսևորումներից է։ Ինչպես արդեն նշել ենք՝ ԵՏՀ-ում ոչ միայն դժգոհ են Գ.Վարդանյանի աշխատանքից, այլ նաև նրան կասկածում են վատնումների և չարաշահումների մեջ։
«Փաստինֆո»-ի հրապարակումից հետո Գ.Վարդանյանի գրասենյակից պաշտոնական պատասխան ու պարզաբանում դեռ չենք ստացել, փոխարենը մեզ հայտնի են դարձել նոր տվյալներ, որոնց վերաբերյալ ակնկալում ենք պարոն Վարդանյանի պարզաբանումները։
Գ.Վարդանյանը ԵՏՀ-ում իր գործառույթների իրականացմանը պաշտոնապես անցել է փետրվարի 2-ին, և արդեն փետրվարի 3-ից Եվրասիական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման և զարգացման պայմանագրերով աշխատող ռուսական ընկերությունները սկսել են սպառնալիքներ և ծանուցումներ ստանալ պայմանագրերի հնարավոր դադարեցման մասին։ Նշենք, որ խոսքը գնում է ՌԴ շուկայում առաջատար ընկերությունների մասին, որպիսիք են՝ Ростелеком, ГК Ланит, ГК Айтеко, УниверсАудит։
Մեկ ամսվա ընթացքում բոլոր պայմանագրերը դադարեցվել են, ինչը ռուսական կողմը գնահատել է որպես արտասահմանյան կուրատորների, Եվրասիական տնտեսական միասնական տարածքին Հայաստանի ինտեգրմանը ընդդիմացողների կողմից Գ.Վարդանյանի ստացած առաջադրանքի կատարում։
«Սա սովորական կոռուպցիոն մոտեցում է, դաշտը մաքրել և իրենց ընկերությունները բերել, որոնք համաձայն կլինեն կոռումպացված պաշտոնատար անձի հետ փոխգործակցության որոշակի պայմանների։ Այս գործողություններով առավել աչքի է ընկնում նախարարի օգնական Ղազարյանը», - ասել է մեր աղբյուրը։
Այս պահին աշխատանք չի տարվում, ինտեգրման ներուժը վերացվել է, և փոխգործակցությունը դադարեցվել: Գեղամ Վարդանյանի և նրա թիմի կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսական ինտեգրմանը և հեղինակությանը հասցված վնասը անգնահատելի և հսկայական է:
«Ինչպե՞ս բնութագրել տեղի ունեցածը և նախարար Վարդանյանի գործունեությունը՝ անփութություն, չարաշահում, սաբոտաժ, կոռուպցիա կորոշեն հանձնաժողովը և իրավասու մարմինները՝ ներքին աուդիտով»,- նկատել է ԵՏՀ պաշտոնյան։
Դժվարանում ենք ասել, թե ստեղծված վիճակի մասին արդյոք ՀՀ կառավարությունը տեղյակ է, թե ոչ, սակայն մեր հավաստի տեղեկություններով՝ 2-3 ամսվա ընթացքում իրավիճակն այնքան էր սրվել, որ Ռուսաստանի Դաշնությունը `ի դեմս Ֆինանսների նախարարության, նամակով նախազգուշացրել է Վարդանյանին ու պահանջել՝ շարունակել ինտեգրացման զարգացման ծրագրի իրագործումը` զգուշացնելով, որ հակառակ դեպքում 2021-2022 թթ. աշխատանքների ֆինանսավորում չի լինի։
Միության ակտիվ մասնակիցները ՝ Բելառուսը և Ղազախստանը բարձրացրել են ներդրված միջոցների ու ստացած արդյունքների անհամաչափության, տեղեկատվական փոխգործակցության անհրաժեշտ մակարդակի բացակայության հարցը։
«Վերլուծելով նախարարի գործունեությունը ՝ պաշտոնավարման սկզբից ի վեր, պարզ է դառնում, որ ո՛չ Հայաստանի շահերը, ո՛չ էլ Եվրասիական տնտեսական միության շահերը Գեղամ Վարդանյանին չեն հետաքրքրում»,- նկատել է մեր աղբյուրը։
Ակնկալում ենք, որ ԵՏՀ-ում ՀՀ ներկայացուցիչ Գ.Վարդանյանը ինքը կներկայացնի ՌԴ ֆինանսների նախարար 2020 թվականի մայիսի 15-ի գրության բովանդակությունը ու պարզաբանումներ կտա իր աշխատանքից առկա դժգոհությունների պատճառների մասին։
Անկախ աշխատանքի որակից՝ Գ.Վարդանյանի աշխատավարձը բավական բարձր է՝ նրա ամսական աշխատավարձը կազմում է 10,000 ԱՄՆ դոլար է, հատկացվել է անվճար բնակարան Մոսկվայի կենտրոնում և մեքենա ՝ դիվանագիտական համարներով, ունի աշխատակազմ, օգտվում է բիզնես կարգի թռիչքներով և այլ արտոնություններից, բայց ստացած այս հնարավորությունները չի օգտագործում ի շահ հայ տնտեսվարողների համար բարենպաստ միջավայր ստեղծմանը, ինչու չէ նաև՝ Լարսի ճանապարհի հարցի կարգավորմանը, որով կարող էր իր նպաստը բերել կառավարությանը՝ մասնավորապես կորոնավիրուսի հետևանքները նվազագույնի հասցնելու համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 19:44
В сирийском городе Камышлы в преддверии 24 апреля, 110-й годовщины Геноцида армян, Демократическое армянское молодежное движение организовало акцию протеста перед зданием Высшего совета ООН.
-
2025-04-23 19:43
Католикос всех армян Гарегин II обсудил с представителями бразильских СМИ международное признание Геноцида армян, деятельность и миссию Армянской Апостольской Церкви, программы соцподдержки, оказываемыми церковью армянам Арцаха, а также межцерковные отношения, сообщает пресс-канцелярия Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-04-23 19:41
Школы в Стамбуле будут закрыты в четверг и пятницу, объявил министр образования Турции Юсуф Текин, передает BBC News.
-
2025-04-23 19:39
Европейские страны считают, что любое мирное соглашение, направленное на прекращение войны на Украине с Россией, должно включать в себя «территориальную целостность» страны, выступающей за ЕС, сообщает AFP со ссылкой на источник в офисе президента Франции Эммануэля Макрона.