Անհնար է այդպես աշխատել. ապրանք ներմուծողները բողոքում են
Կառավարության դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել ապրանքների, հիմնականում, հագուստի ներմուծմամբ զբաղվող գործարարները:
2020 թվականի սեպտեմբերի 1-ից փոխվում են հագուստի մաքսազերծման մեթոդները։ Ներմուծվող հագուստն այսուհետ մաքսազերծվելու է բոլոր այլ ապրանքների մաքսազերծման ընթացակարգերով։ Այսինքն՝ այլևս չի լինելու կիլոգրամով մաքսազերծում, հաշիվ ապրանքագրում պետք է նշված լինի ապրանքի ստույգ քանակը, գինը, անվանումն ու մոդելը։ Ինֆորմացիայի թերի հայտարարագրումը կբերի վարչարարության կիրառման։
«Մաքսազերծումը եղել է 3 դոլար 25 ցենտ՝ հագուստի ու կոշիկի դեպքում: Հիմա մոտավորապես վեց անգամ մաքսային աժեքն ավելանում է: Ի՞նչ հետևանքներ կարող են առաջանալ՝ ապրանքի թանկացում, իմ գործունեությունը պետք է փակեմ ու ինձ պես հազարավոր մարդիկ կան: Իսկ մենք հարկ ենք մուծում», - խնդիրը ներկայացրեց ցուցարարներից մեկը:
Ցուցարարները տեղեկացրին նաև, որ ներկրողներից մեկի դեպքում վճարը նախկին՝ 54 հազար դրամի փոխարեն 316 հազար դրամ է կազմել: Ասում են. «Անհնար է այդպես աշխատել»:
Նրանք կառավարության ներկայացուցիչներից պահանջում են դուրս գալ ու իրենց հարցերին պատասխանել, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.
-
2025-07-15 19:30
Аргишти Мехакян назначен и.о. руководителя общины Вагаршапат Армавирской области Армении. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе правительства республики.
-
2025-07-15 19:25
Депутаты парламента Армении представили личные поручительства в суд с просьбой изменить меру пресечения в отношении 36-летней Лианы Арутюнян. Об этом сообщила ее адвокат Заруи Постанджян.