Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ՊԵՏՔ Է ԳՈՒՐԳԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ ՎԵՐՑՆԵԼ
Հայ զինծառայող Գուրգեն Ալավերդյանի Ադրբեջանում հայտնվելուց 20 օր է անցել: Այս միջադեպի առնչությամբ, Ադրբեջանը քաղաքական, իրավական, քարոզչական բնույթի տարբեր գործողություններ է իրականացրել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
«Դրանք սովորական պրիմիտիվ բնույթի միջոցառումներ են, որոնք որպես կանոն Ադրբեջանն իրականացնում է, սակայն այս պահին դրա մանրամասների վրա կանգ չեմ առնի:
Հիշեցնեմ, որ ՊՆ հաղորդմամբ, օգոստոսի 22-ին,մարտական հենակետը ստուգելու ընթացքում սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել էր:
Այս պահին ամենամեծ խնդիրն այն է, որ առ այս պահը թեմայով զբաղվող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները չեն հանդիպել մեր զինծառայողին և անհրաժեշտ աջակցություն չեն ցուցաբերել:
Ու սա այն դեպքում, երբ «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևյան կոնվենցիայում հստակ սահմանվում է նման իրավիճակներում ԿԽՄԿ ներկայացուցիչների այցերի, ռազմագերիների ու նրա ընտանիքի անդամների իրավունքների հետ կապված բոլոր մանրամասները:
Ըստ այդմ՝ նրանք արդեն պետք է հանդիպած լինեին զինծառայողի հետ, նրա առողջական վիճակի և առհասարակ նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ մանրամասներ փոխանցեին Ալավերդյանի ընտանիքի անդամներին, իսկ որոշակի տեղեկություններ նաև հանրայնացնել:
Որքան ուշանում է մեր սպայի հետ ԿԽՄԿ հանդիպումներն ու շփումները, այնքան մեծանում է զինծառայողի նկատմամբ ճնշումներն ու համապատասխան կոնվենցիայով սահմանված իրավունքների իրացման հետ կապված խնդիրները:
Ադրբեջանի քարոզչական չստացված հնարքները մի կողմ, սակայն մեր զինծառայողի անվտանգության հետ կապված հարցերը որպես առաջնահերթություն ունենալով, պետք է գործադրել բոլոր հնարավոր և անհնար քայլերը՝ օր առաջ Ալավերդյանի հետ կապի դուրս գալու և նրան միջազգային իրավական պաշտպանության տակ վերցնելու համար», - նշել է Աբրահամյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-20 19:55
Совет Безопасности ООН почтил минутой молчания память погибших президента Ирана Эбрахима Раиси и министра иностранных дел ИРИ Хосейна Амира Абдоллахиана и других пассажиров, находившихся в вертолете, потерпевшем крушение, сообщает РИА Новости.
-
2024-05-20 19:51
В Армении есть над чем подумать в контексте вопроса загрязненности воздуха, поскольку этот показатель, согласно данным ВОЗ, в 6 раз выше нормы, а среди 31-й страны мира Армения по загрязненности воздуха находится на 22-м месте. Об этом заявил в понедельник в парламенте председатель Аудиторской палаты Армении Атом Джанджугазян во время обсуждения отчета по процессу управления твердыми отходами в Министерстве территориального управления и инфраструктур.
-
2024-05-20 19:48
Североатлантический союз выразил соболезнования гражданам Ирана после трагической смерти руководителя страны и других высокопоставленных лиц республики.
-
2024-05-20 19:47
Руководство Ирана намерено развивать отношения с Россией. Об этом заявил первый вице-президент, исполняющий обязанности президента исламской республики Мохаммад Мохбер в телефонном разговоре с российским лидером Владимиром Путиным.