«Փաստ». ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿԱԾ ԹՎԵՐԸ ԱՌԱՎԵԼԱՊԵՍ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ ԲՆՈՒՅԹ ԵՆ ԿՐՈՒՄ
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին մի քանի օրերին Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նորից վերսկսել է տարբեր վիճակագրական տվյալների հրապարակումը՝ դրանք որակելով որպես մեծ ձեռքբերում։ Վերջին հրապարակումը վերաբերում էր ոչխարի և այծի արտահանման 256 տոկոս աճին։ Երեկ արդեն որոշ փորձագետներ խոսում էին այն մասին, որ նման թվերը առավելապես մանիպուլյատիվ բնույթ են կրում:
Մասնավորապես, առանձին տնտեսագետներ նշում էին, որ ընդամենը 2019 թվականի վերջին ընդունված համապատասխան ծրագիրը պարզապես չէր կարող այս կարճ ժամանակահատվածում նման արդյունք ապահովել, այսինքն՝ իրականում գործ ունենք առնվազն մի քանի տարվա ծրագրերի հետ։ Մյուս կողմից հնչում էին տեսակետներ, որ գործ ունենք ոչ այնքան ոլորտի զարգացման, որքան ինչ-որ իմաստով «տրանզիտի» հետ: Մեզ հետ զրույցում տնտեսագետներից մեկը շեշտում էր, որ նման թվեր հրապարակելուց առաջ լավ կլիներ ուսումնասիրել, թե որքանով ենք կարողանում բավարարել ներքին սպառումը, ինչպես է կատարվում մսի գնագոյացումը և այլն:
Մեկ այլ փորձագետ թերթի լրագրողի հետ զրույցում ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Փաշինյանն ակտիվորեն թվական տվյալներ է հրապարակում հատկապես Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների՝ հերթական ամփոփումից ու հրապարակումից առաջ: «Երբեմն այնպիսի տպավորություն է, որ ոչ թե Փաշինյանն է օգտվում ԱՎԿ տվյալներից, այլ հակառակը», -կեսլուրջ-կեսկատակ ասաց մեր զրուցակիցը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 12:59
Депутат Государственной Думы, первый заместитель Председателя Комитета Государственной Думы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константин Затулин обращение в защиту Католикоса Всех армян Гарегина II. Об этом сообщается в телеграм-канале Затулина.
-
2025-07-21 12:57
Руководитель партии "Гражданский договор", открыто злоупотребляющий полномочиями премьер-министра, своими провокационными действиями и риторикой ненависти провоцирует в стране столкновения. Такое мнение на своей странице в Фейсбук выразил экс-омбудсмен Армении, глава фонда "Татоян" Арман Татоян, касаясь очередных нападок армянского премьера в адрес Армянской Апостольской Церкви (ААЦ).
-
2025-07-21 12:56
Директор по продажам "Элсетей Армении", бывший и.о. главы компании Давид Казинян заявил, что не намерен писать заявление об уходе и его отстранение может стать исключительно следствием беспредела.
-
2025-07-21 12:54
И.о. директора "Элсетей Армении" Давид Казинян и другие топ-менеджеры не смогут продолжить работу в компании. Об этом сообщил журналистам временный управляющий "ЭСА" Романос Петросян.