Մառլեն Մուղիեն կոշտ պատասխան է տվել ադրբեջանցիներին
Ֆրանսիայի Բուրգ լե Վալանս քաղաքի ղեկավար Մառլեն Մուղիեն ֆեյսբուքյան իր էջում վրդովված հրապարակում է արել՝ հայտնելով քաղաքում Արցախի դրոշը բարձրացնելու պատճառով ադրբեջանցիների կողմից իր հասցեին հնչեցված սպառնալիքների մասին:
Սկզբում Մուղիեն պատմական ակնարկ է կատարել՝ խոսելով 2014 թվականին Արցախի հետ բարիդրացիական կապեր ունենալու համար Ադրբեջանի «սև ցուցակում» ներառվելու, այնուհետև 2016 թվականին Շուշիի հետ բարեկամական հարաբերություններին վերջ տալու մասին կարգադրություն ստանալու, Շուշիի հետ 2014 թվականի հոկտեմբերի 5-ին կնքված Բարեկամության հռչակագրի պայմանավորվածությունները չեղարկելու համար 2018 թվականին վարչական դատարանի առջև կանգնելու մասին:
Մուղիեն մատնանշել է, որ այսօր էլ իր հասցեին սպառնալիքներ են հնչում ոչ միայն ադրբեջանցի բռնապետերի կողմից, այլ նաև նրանց բարեկամ Թուրքիայի:
«Սա ձեզ համար Ադրբեջանը չէ, և դուք չեք որոշելու, թե ինչ օրենքներ կամ կարգեր կլինեն այստեղ»,-նկատել է քաղաքապետը:
Քաղաքապետը պատմել է, որ օգոստոսի 25-ին երեք ադրբեջանցի ներխուժել են քաղաքապետարան և պահանջել քույր քաղաքների դրոշների շարքից հեռացնել Արցախի դրոշը: Գործը հասել է անգամ նրան, որ Փարիզում Ադրբեջանի դեսպանը զանգահարել է Մուղիենի տեղակալին և դրոշը հեռացնելու համար կրկին սպառնալիքներ հնչեցրել:
«Որևէ մեկը չի կարող մեր փոխարեն որոշել` ում հետ կարող ենք շփվել և ում հետ՝ ոչ։ Ադրբեջանը, Ալիևն ու նրա դաշնակիցները պետք է հասկանան, որ բարեկամությունը չի կարող զրոյացվել կամ չեղարկվել, մեր ժողովուրդը հարգում ու գնահատում է Շուշիի և ընդանուր Արցախի բնակչությանը»,– հրապարակման մեջ նշել է քաղաքապետը։
Մուղիեն նաև հավելել է, որ Բուրգ լե Վալանսում Արցախի դրոշը խորհրդանշում է բարեկամություն մի ժողովրդի հետ, որին Ադրբեջանն ամեն օր սպառնում է ոչնչացնել՝ ամբողջ աշխարհին ապացուցելով, որ իր միակ նպատակն է ավարտին հասցնել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, որի երեկվա կատարողներն այսօր իրենց դաշնակիցներն են, տեղեկացնում է Tert.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 14:33
Премьер Армении Никол Пашинян не стал комментировать публикацию в СМИ о том, что он якобы отказался обращаться к лидеру США Дональду Трампу по вопросу пленных, заявив, что не знает о чем идет речь, так как сам лично не читал. Об этом он заявил на пресс-конференции в среду, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-07-16 14:31
По приглашению Европейского командования США, с 14 июля в Федеративной Республике Германия находится первый заместитель министра обороны Республики РА, начальник Генерального штаба ВС, генерал-лейтенант Эдвард Асрян для участия в конференции командования сухопутных войск Европы, об этом сообщает пресс-служба МО Армении.
-
2025-07-16 14:29
Армения обратилась в ШОС для вступления в эту организацию. Об этом заявил премьер Армении Никол Пашинян, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-07-16 14:27
Это просто поразительно. Сравнивать компании, которые сданы в доверительное управление (ЮКЖД, «Веолия-джур», аэропорт Звартноц) и говорить о том, что все будет в рамках "суверенитета" с передачей контроля над дорогой в Сюнике третьей стороне, которая в последствии станет узловым проектом большого Турана, это просто невероятная манипуляция, заявил экс-депутат НС Армении, аналитик Арман Абовян.