Արայիկ Հարությունյան. մեր դեմ կռվում է Թուրքիան
Հարձակումն սկսվեց սահմանի ողջ երկայնքով՝ Օմարից մինչև Արաքս: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Արդյունքները՝ ունենք կորցրած դիրքեր, հիմնականում Թալիշի ուղղությամբ և հարավային թևում: Ունենք տասնյակ զոհեր, տասնյակ վիրավորներ: Ունենք տասնյակ վիրավորներ ու զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում: Առաջին զոհն ունեցել ենք առավոտյան Մարտունիում: Կարծես նույնը, ինչպես ապրիլյան օրերին, բայց մասշտաբներն անհամեմատելի: Ամբողջ երկայնքով մեկ:
Ուզում եմ ասել, որ մեր դեմ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան: Օգտագործում են թուրքական բանակի ձեռքի տակ եղած հիմնական ժամանակակից զենքերն ու զինամթերքը, անօդաչուներ և ինքնաթիռներ: Այդ նույն F-16-ները, որոնք ամսից ավելի գտնվում են Ադրբեջանի տարածքում սովորական զորավարժության անվան տակ, օգտագործել են մեր դեմ առավոտից մինչև այժմ: Արցախի դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան: Ոչ միայն ինքնաթիռներ, անօդաչուներ, այլև առկա են զորամիավորումներ, զինվորականներ և այլն: Չեմ խոսում այլ երկրներից կամավորականների ու վարձկանների մասին: Արցախը կռվում է միայն օգտագործելով Արցախի ՊԲ ուժերը: Իհարկե, կլինեն նաև կամավորներ միայն Հայաստանից»,-ասաց նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 11:59
У Пашиняна что ни инициатива – то калька его собственной ущербной, искалеченной психики.
-
2025-06-05 11:57
Армянские компании "Лейя" и "Роялсис Энджиниринг" передадут в дар государству детали и инвентарь для авиационной техники.
-
2025-06-05 11:55
Музей военной истории "Мать Армения" будет включен в состав Музея истории Армении. Соответствующее постановление было принято на заседании правительства республики в четверг.
-
2025-06-05 11:53
Федеральная служба безопасности России заявила, что неправительственная организация "Британский совет" занималась сбором информации о ситуации в стране в условиях специальной военной операции. ФСБ также рекомендует дружественным государствам пресечь деятельность этой структуры на своей территории.