Չիլիի պատգամավորների պալատը որոշում է ընդունել` ի աջակցություն Արցախի
Չիլիի Պատգամավորների պալատը բանաձև է ընդունել` ի աջակցություն Արցախի: Չիլիի օրենսդիր մարմինը խնդրել է նախագահին «տեղեկացնել Ադրբեջանին, Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի տարածքին այն մասին, որ Չիլին կոչ է անում անհապաղ դադարեցնել հարձակումները և շարունակել հակամարտության խաղաղ, իրավական և պատմական լուծում փնտրել ՄԱԿ-ում և միջազգային կազմակերպություններում` միջազգային օրենսդրությանը և ուժի կիրառման արգելման, ազգերի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի, ժողովուրդների ինքնորոշման և վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքներին համապատասխան»:
Բացի այդ, նախագահից պահանջվել են «ցույց տալ բոլոր միջազգային ատյաններում և ֆորումներում, որոնցում նա մասնակցում է` լինի դա գլոբալ, տարածաշրջանային, թե երկկողմ, անհրաժեշտությունը, որպեսզի բոլոր անդամ պետությունները դիմեն հակամարտության կողմերին խաղաղ կարգավորման որոնման նմանատիպ կոչով»:
Վերջապես, մերժվել են «հակամարտության կողմ չհանդիսացող ցանկացած կառավարության կողմից ռազմական գործողություններին աջակցելու և ռազմական օգնություն առաջարկելու գործողությունները», ինչը հստակ մատնանշում է Թուրքիայի ներգրավվածությունը հակամարտությանը:
Բանաձևում շեշտվում է, որ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին` կիրակի օրը, Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) վրա, որի արդյունքում մի քանի ժամվա ընթացքում մի քանի քաղաքներում սպանվել են հարյուրավոր մարդիկ` զինվորականներ և քաղաքացիական անձինք»:
«Չափազանց կարևոր է, որպեսզի բոլոր երկրները, որոնք դիվանագիտական, հյուպատոսական կամ առևտրային հարաբերություններ ունեն հակամարտող երկրների հետ, միանան այս կոչին, քանի որ առճակատումը կարող է անցանկալի հետևանքներ ունենալ, հատկապես` օտարերկրյա պետությունների և հատկապես Թուրքիայի հնարավոր միջամտության պատճառով, որը 1915 թվականին իրականացրեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայ ժողովրդի նկատմամբ»,- նշվում է բանաձևում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.