ՌԴ ԱԽ քարտուղարն ԱՄՆ նախագահի` անվտանգության հարցերով օգնականի հետ քննարկել է իրավիճակը Ղարաբաղում
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Ժնևում հանդիպել է ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ'Բրայենին: Այս մասին ուրբաթ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Եվգենի Անոշինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Աշխատանքային հանդիպումը տեղի է ունեցել այսօր Ժնևում` երկկողմ հարաբերությունների կարգավորման և միջազգային անվտանգության ամրապնդման նպատակով»,- ասել է նա:
Պատրուշևը և Օ'Բրայանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, կիբերանվտանգության և զենքի վերահսկմանը վերաբերող հարցեր:
«Քննարկվել են միջուկային զենքի չտարածմանը և սպառազինությունների վերահսկմանը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման ժամանակ անվտանգության ապահովմանը, ահաբեկչության դեմ պայքարում փոխգործակցության բարելավմանը վերաբերող հարցեր, Լեռնային Ղարաբաղի իրավիճակը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասել է Անոշինը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 11:24
Секретарь фракции «Честь имею» Тигран Абрамян на своей странице в Facebook прокомментировал обострение ситуации вокруг Ирана и возможные последствия для региона.
-
2025-06-14 11:22
Переговоры между Вашингтоном и Тегераном, касающиеся иранской ядерной программы, утратили свой смысл после израильской атаки. Об этом заявил официальный представитель министерства иностранных дел Исламской Республики Эсмаил Багаи, пишет Tasnim.
-
2025-06-14 11:18
В ходе ответной операции «Истинное обещание III», проведенной Ираном, были поражены три израильские авиабазы, которые использовались в качестве стартовых площадок для ударов по Ирану, сообщил бригадный генерал Ахмади Вахиди, главный советник командующего Корпусом стражей исламской революции, передает Tasnim.
-
2025-06-14 11:18
Антикоррупционный комитет Армении в преддверии выборов возбудит новые громкие уголовные дела, пишет газета "Паст".