Լյուբով Կազարնովսկայա. «Աշխարհի մարդիկ, ոտքի կանգնեք և ձեր ձայնը տվեք ի աջակցություն Արցախի» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Աշխարհահռչակ օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան, ով հայտնի է լայն լսարանով, այդ թվում՝ «Один в один» երաժշտական նախագծով, իր զորակցությունն է հայտնել Արցախին և հայ ժողովրդին:
«Շատ ցավալի լուրեր են, որոնք մենք ստանում ենք Լեռնային Ղարաբաղից և Արցախից,- տեսաուղերձում ասել է նա։ - Դա ինձ համար շատ թանկ հող է, որովհետև հայրս, առաջին հերթին ծառայել է Հայաստանում, հրամանատարել է բանակը, և ես այդ բոլոր վայրերը այցելել եմ, ես շատ լավ գիտեմ, ինչի մասին եմ խոսում: Բացի այդ, մենք շատ ընկերներ, ծանոթներ, պատմաբաններ ունենք, որոնք ինձ պատմում էին այդ արյամբ պատված հողի պատմությունը։
Կազարնովսկայան հիշեցրել է, որ 2015թ․-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Արցախում հնչել է «Ռեքվիեմ»-ը (Վերդի)։ «Մենք Վերդիի «Ռեքվիեմ» էինք կատարում հենց Ստեփանակերտի հրապարակում, ներկա էին ավելի քան 6000 հազար մարդ՝ աշխարհի բոլոր ծայրերից (այդ սարսափելի ողբերգությունը հայերին ցրեց ողջ մոլորակով)։
«Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, սկսվող ցեղասպանություն է», - ասել է Կազարնովսկայան: Ես կարող եմ դա համարձակորեն պնդել․․․ Բոլոր այն արժեքները, որոնք կան Արցախի հողի վրա, հնագույն արժեքներ են։ Սրանք շատ մեծ մշակույթի կոթողներ են, որոնք մեզ թողել են մեր նախնիները։ Եվ այդ մշակույթը կրող մարդիկ բարձր են գնահատում իրենց հողը։ Նրանք սիրում են այն, պայքարում են դրա յուրաքանչյուր թիզի համար և երրորդ երկրների միջամտությունը բացարձակապես անթույլատրելի է։ Ինձ համար Արցախը Կովկասում քրիստոնեության ֆորպոստ է, որը չպետք է կորչի։ Ես հասկանում եմ, թե ինչ է ուզում Թուրքիան, ես հասկանում եմ մյուս կողմի ձգտումը, սակայն կարծում եմ, որ անհրաժեշտ է նստել բանակցությունների սեղանի շուրջ, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև պետք է լինեն փորձագետներ, պատմաբաններ, մարդիկ, որոնցում ողջ է պատմական հիշողությունը, նրանք պետք է համաձայնության գան, ինչ-որ համաձայնության։ Որովհետև պարզապես խաղաղ կարգավորման կոչ անելն անհնար է։ Այնտեղ, այնուամենայնիվ, սարսափելի բախումներ են սկսվելու․․․ Դա թույլ տալ անկարելի է։ Ինչպես հնարավոր չէ թույլ տալ, որ խաղաղ ժամանակներում՝ այսօր, մայրերը թաղեն իրենց որդիներին։ Դա անհավատալի. Դա սարսափելի է։ Դա սարսափելի է։ Դա ցավալի է»․․․
Լյուբով Կազարնովսկայան նշել է, որ չի կարելի թույլ տալ այն, ինչ տեղի է ունեցել 105 տարի առաջ։ «Աշխարհի մարդիկ, ոտքի կանգնեք և ձեր ձայնը տվեք ի աջակցություն Արցախի։ Խաղաղություն պետք է լինի այս երկրի վրա։ Այս երկիրը սուրբ է, էներգետիկորեն աներևակայելի հագեցած, շատ կարևոր, և ինձ թվում է, որ մենք բոլորս պետք է ասենք, վճռական «ոչ»՝ մարտական գործողություններին, որոնք բոլորովին անիրավաչափ տեղակայված են այս երկրի վրա»․․․
Տեսանյութը՝ HAYASA LIVE Youtube ալիքի
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 19:56
Премьер-министр Никол Пашинян, возмущенный публикацией во французской прессе о том, что он купил в этой стране особняк стоимостью более 3 миллионов евро, на сегодняшнем заседании правительства вновь выступил с обвинениями в адрес второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-06-05 19:55
По итогам переговоров грузинские таможенные службы пропустили в Россию 52 армянские фуры с алкоголем (коньяка и вина). Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении госбюджета за 2024 год.
-
2025-06-05 19:52
Школы и детские сады закрываются по всей Армении. Об этом написала на своей странице в Facebook супруга экс-главы МИД Армении Нани Осканян, касаясь сегодняшнего заявления премьер-министра РА Никола Пашиняна о том, что в свое время в Дилижане последней было предоставлено здание детсада.
-
2025-06-05 19:49
Новый КПП в Мегри, на границе с Ираном, строящийся на кредит Европейского Банка реконструкции и развития, готов лишь на 11,5%. Об этом заявил председатель парламентской комиссии по региональной и евразийской интеграции Вагаршак Акопян в ходе обсуждения отчета о выполнении госбюджета Армении за 2024 год.