Последние новости

ՄԱԿ-ը կոչ է արել դադարեցնել կրակը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին սրացումից ի վեր երկու կողմերից ավելի քան 40 քաղաքացիական անձ է զոհվել, ավելի քան 200-ը վիրավորվել են: Հարյուրավոր տներ լրջորեն վնասվել են։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«ՄԱԿ-ի հումանիտար հարցերով վարչությունն այսօր հայտարարել է, որ իրենք խիստ մտահոգված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով շարունակվող մարտական գործողություններով։ Նրանք կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը», - ասել է Դյուժարիկը ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում հարգել միջազգային հումանիտար իրավունքը և ապահովել քաղաքացիական բնակչության պաշտպանությունը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեռ սեպտեմբերի 30-ին մտահոգություն էր հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսմամբ և կողմերին կոչ էր արել անհապաղ դադարեցնել կրակը:

Այսօր Ռուսաստանի, ԱՄՆ – ի ևՖրանսիայի ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները ևս կոչ էին արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցավակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներին անդամներին։ Առաջնորդները կոչ են արել Երևանին ու Բաքվին վերսկսել առանց նախապայմանների բանակցությունները։

Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ժան Իվ Լե Դրիան, ինչպես նաև ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հանդես են եկել նոր հայտարարությամբ: Նրանք դատապարտել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և նրա սահմաններից դուրս աննախադեպ և վտանգավոր էսկալացիան, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ