Ռոհանի. Մենք թույլ չենք տա, որպեսզի ահաբեկիչները մնան մեր սահմանների մոտ
Իրանի նախագահ Հասան Ռոհանին խորը մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում սրման կապակցությամբ` նշելով, որ այն չպետք է տարածաշրջանային պատերազմի վերածվի, փոխանցում է IRNA-ն:
Ելույթ ունենալով նախարարների կաբինետի նիստին` նախագահն ասել է, «Իրանն անընդունելի է համարում որոշ երկրների կողմից ահաբեկչական տարրերի տեղափոխումը Սիրիայից եւ այլ վայրերից այս տարածաշրջան: Մենք թույլ չենք տա, որպեսզի ահաբեկիչները մնան մեր սահմանների մոտ»,- ասել է նա` հավելելով, որ Իրանն այդ հաղորդագրությունը փոխանցել է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի պաշտոնյաներին: «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման այլ ուղիներ էլ կան, մենք պատրաստ ենք օգնել այս հարցում»,- հավելել է Ռոհանին, տեղեկացնում է News.am-ը:
«Մենք պետք է շատ զգույշ լինենք: Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի այս պատերազմը տարածաշրջանային պատերազմի վերածվի: Այս պատերազմը ոչ ոքի օգուտ չի բերի»,- Ռոհանիի խոսքերը մեջբերում է Mehr-ը:
«Բոլորը պետք է ընդունեն իրականությունը, եւ բոլորը պետք է ճանաչեն ազգերի իրավունքները: Բոլորը պետք է հարգեն տարածքային ամբողջականությունը եւ իմանան, որ պատերազմը խնդրի լուծում չէ: Այս խնդրի միակ լուծումը քաղաքական ուղին է, եւ, իհարկե, յուրաքանչյուր երկիր պետք է հարգի իր հարեւանների իրավունքները»,- շեշտել է Ռոհանին:
Ընդգծելով, որ «Իրանի համար օկուպացիան եւ պատերազմը բոլորովին անընդունելի են»` նա նշել է, որ «խաղաղությունն Իրանի Իսլամական Հանրապետության հիմքն է եւ շատ կարեւոր է մեզ համար»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.