ԵԽ-ում պահանջում են դատապարտել Թուրքիային, թույլ չտալ նոր ցեղասպանություն
Եվրախորհրդարանի պատգամավորները եվրոպական կառույցից պահանջում են Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների հստակ և հասցեական դատապարտում, որպեսզի դադարեցվեն ռազմական գործողությունները և կանխվի ևս մեկ ցեղասպանությունը հայերի նկատմամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նրանք հայտնել են հոկտեմբերի 7-ին Եվրախորհրդարանում Արցախի խնդրին նվիրված հատուկ նիստի ժամանակ, որի ընթացքում շենքի առջև Բրյուսելի հայերն ու նրանց աջակցող օտարերկրացիները բազմահազարանոց ցույց են անցկացնում:
Հունաստանից ԵԽ պատգամավոր Լուկաս Ֆուրլասը նշել է, որ Ադրբեջանին աջակցում են Թուրքիան և ջիհադականները: «Մենք չպետք է հանդուրժենք այս ամենը: Լեռնային Ղարաբաղի հայերը պաշտպանվում են ագրեսիայից: Էրդողանը և Ալիևը լարում են իրավիճակը: Մենք պետք է կանգնենք Հայաստանի ժողովրդի կողքին: Չպետք է մոռանալ՝ նրանք տառապել են սարսափելի ցեղասպանությունից. եկել է ժամանակը, և մենք պետք է կանգնենք հայ ժողովրդի կողքին՝ դատապարտելով Թուրքիային»,-ընդգծել է նա:
ԵԽ ֆրանսիացի պատգամավոր Սիլվի Գիյոմի խոսքով՝ բոլոր միջազգային կառույցների արձագանքը պետք է շատ հստակ լինի և պետք է ռազմական գործողությունները հասցեական դատապարտվեն: «Մենք պետք է դատապարտենք վայրագությունները. լարվածությունը վտանգ է ողջ տարածաշրջանի համար: Մենք պետք է կենտրոնանանք Թուրքիայի վրա: Նրանք հրահրում են այս հակամարտությունը»,-շեշտել է նա ու հավելել, որ հակամարտությունը դադարեցնելու ջանքերը պետք է ակտիվանան, որպեսզի ականատես չլինենք հայերի ևս մեկ ցեղասպանության:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.