Последние новости

Փաշինյանը բացատրել է որ դեպքում Հայաստանը կարող է ճանաչել Արցախի անկախությունը

Հայաստանը կարող է ճանաչել Արցախի անկախությունը, եթե այդ որոշումը օգնի լուծել հակամարտությունը: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական Առաջին ալիքի «Время покажет» ծրագրին տված հարցազրույցի ընթացքում, փոխանցում է ТАСС-ը։

Պատասխանելով հարցին, թե Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը կօգնի՞ կարգավորել հակամարտությունը, թե՞ միայն կսրի իրավիճակը՝ ՀՀ վարչապետը ասել է

«Հարցը հետևյալն է. եթե մեր վերլուծությունը հանգեցնի այն փաստին, որ դա կօգնի Արցախին և հարցի կարգավորմանը, մենք կդիմենք նման քայլի: Եթե ոչ` մենք զերծ կմնանք նման որոշումից։ Այժմ քննարկումների փուլում ենք։ Իհարկե, մենք նաև հաշվի ենք առնում, որ պետք է լինենք միջազգային հանրության մաքսիմալ կառուցողական անդամ», տեղեկացնում է Infocom.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ