«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ»-Ը՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ ի դեմս իր աշխատակիցների, ավելի քան 200 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» Համահայկական հիմնադրամին: Այս օրերին Ընկերությունը շարունակում է աջակցել բանակին տարբեր ուղղություններով՝ բոլորի նման փորձելով հնարավորինս օգտակար լինել մեր հայրենիքին: Այս մասին հայտնում է ընկերության մամուլի խառայությունը։
Նշենք, որ ավելի վաղ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը 50 մլն դրամ էր ուղղել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքին, ինչպես նաև Արցախից ժամանած 75 մեր հայրենակիցներին, որոնց թվում են անչափահաս երեխաներ, կանայք ու մեծահասակներ, հյուրընկալել Ծաղկաձորի հանգստյան տներից մեկում՝ հոգալով կացության բոլոր ծախսերը:
«Բոլոր հայերի նման մենք ևս անհանգստացած ենք պատերազմով ։ Հայաստանից շատերն այսօր առաջնագծում են, որը շատ ոգևորող է, մեզ միայնակ չենք զգում, պաշտպանված ենք զգում: Մեր ցանկությունը մեկն է՝ որ շուտ խաղաղություն լինի, մենք էլ գնանք մեր տուն, մեր երեխաների ու մեծերի հետ։ Անհամբեր սպասում ենք դրան, գիտենք, որ հաղթելու ենք, մեր բանակն ամենահզորն է», - ասում է Արցախից ժամանած 7 անչափահաս երեխաների մայր Նազիկ Գրիգորյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 13:34
Представители московских армянских организаций посетили посольство Исламской Республики Иран в РФ, и выразили свою солидарность с народом Ирана в эти тяжёлые дни.
-
2025-06-17 13:01
"Важно, что администрация президента Трампа, в отличие от администрации Байдена и ЕС, более реалистично и объективно воспринимает важную роль России в мире, а также ущерб, нанесенный самим американцам в связи с их же собственными санкциями против РФ, - пишет на своей странице в Фейсбук экс-замминистра обороны Армении Артак ЗАКАРЯН.
-
2025-06-17 09:33
Принадлежность к народу, историческая судьба которого выкована в единстве религиозного духа, национального достоинства и несгибаемой воли, обязывает нас констатировать: сегодня мы становимся свидетелями опасного размывания этих основ армянской идентичности.
-
2025-06-17 08:47
18 июня в Ереване пройдет HIF Yerevan 2025 — ведущая международная платформа для обсуждения тенденций в сфере гостеприимства и инвестиционного сотрудничества.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2024-11-20 10:24
Երևանի Կենտրոն վարչական շրջանի բաշխիչ ցանցի արդիականացման նպատակով նոյեմբերի 20-ից չորս օրով փակ կլինի Աբովյան-Արամի խաչմերուկից մինչև Արամի-Տերյան խաչմերուկի հատվածը։
-
2024-11-16 17:53
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից իրականացվող Երևանի փոքր Կենտրոնի բաշխիչ ցանցի վերակառուցմանն և վերազինմանն ուղղված ներդրումային ծրագրի շրջանակում ս.թ. նոյեմբերի 16-ից շինարարական աշխատանքներ կկատարվեն Տերյան, Արամի, Աբովյան, Հին Երևանցի փողոցների, ինչպես նաև Հյուսիսային պողոտայի որոշ հատվածներում:
-
2020-03-17 17:31
Հայաստանի Հանրապետությունում գործող տարեցների շուրջօրյա խնամքի թվով 5 խնամքի կենտրոնները, ինչպես նաև Էջմիածնի քաղաքապետարանն այսօր ապահովվել են որոշակի քանակության դիմակներով, ձեռնոցներով, ալկոգելերով ու ախտահանիչ միջոցներով:
-
2020-03-17 13:00
Հարգելի՛ բաժանորդներ, Արտակարգ իրավիճակի պայմաններում բաժանորդների պատշաճ սպասարկում ապահովելու, ինչպես նաև մեր շրջապատի առողջությունը որպես գերակա նպատակ դասելու սկզբունքներից ելնելով՝ ս.թ. մարտի 17-ից “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ընկերությունը անցնում է հեռահար աշխատանքային ռեժիմի: