«Տա Աստված` ձեզ մոտ էլ վիրավոր չգա». Արցախի նախագահը հանդիպել է բուժաշխատողներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել են արցախյան մի շարք բուժհաստատություններ և հանդիպել բուժանձնակազմերի հետ` հայտնելու իրենց երախտագիտությունը նրանց կատարած աշխատանքի համար։ Նախագահի ֆեսյբուքյան էջում տեսանյութ է հրապարկվել, որում նա դիմում է բժիշկներին։
«Եկել ենք անձամբ ձեզ շնորհակալություն հայտնենք ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի, Սփյուռքի, այլ երկրներից ժամանած բժիշկներին, բուժքույրերին, կրտսեր մասնագետներին։ Դուք հերոսական ծառայություն եք մատուցում, ես խոնարհվում եմ ձեր առաջ, ինչպես մեր զինվորների առաջ եմ խոնարհվում», – ասում է նախագահը։
Հարությունյանն իր խոսքում նշում է, որ բժիշկները նույն կենաց–մահու կռիվն են տանում, ինչ զինծառայողները, բայց իրենց դաշտում։
«Սա պարտադրված պատերազմ է, մենք չենք ուզել այն, բայց հիմա ազգը միավորվել է և կռիվ է տալիս այս պատերազմի դեմ։ Տա Աստված, ձեզ մոտ էլ վիրավոր չգա, գա մենակ հիվանդ», – վերջում մաղթել է նախագահը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.