ԱԱԿ-ի սպա. Ղարաբաղում սրման ֆոնին Վրաստանում աճում են վտանգավոր ծայրահեղական տրամադրությունները
Հարավային Օսիայի Ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայության ղեկավար Եկատերինա Բյազրովան մեկնաբանել է Վրաստանում տիրող տրամադրությունները` Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հետ կապված, հաղորդում է «Sputnik-Հարավային Օսիա»-ն:
Հարավային Օսիայի ԱԱԿ-ն ծայրահեղական տրամադրությունների վտանգավոր աճ է գրանցում Վրաստանում: Դա տեղի է ունենում հայ-ադրբեջանական ռազմական հակամարտության սրման ֆոնին: Գերատեսչությունում կարծում են, որ այդ տրամադրությունները կարող են Ցխինվալիի և Թբիլիսիի միջև հարաբերությունների հերթական սրման պատճառ դառնալ, եթե «արմատական ուժերը Միխայիլ Սաակաշվիլիի կողմնակիցներից» հաղթեն Վրաստանում հոկտեմբերի 31-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
«Այդպես, հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության դիմաց ցույց էր տեղի ունեցել` ի պաշտպանություն պաշտոնական Բաքվին և դրա կողմից «տարածքային ամբողջականության վերականգնման համար» իրականացվող ռազմական գործողությանը: Հանրահավաքին մասնակցում էին ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներ, վրացական համալսարանների ուսանողներ, ինչպես նաև հայտնի վրացի քաղաքական գործիչ Գուբազ Սանիկիձեն»,- պատմել է ԱԱԿ-ի մամուլի ծառայության ղեկավար Եկատերինա Բյազրովան:
Գերատեսչությունում շեշտել են, որ իր խոսքում Սանիկիձեն, ով Սաակաշվիլիի կողմնակիցն է, ասել է, որ «Աբխազիան և Շիդա Քարթլին Վրաստանի պատմական տարածքներն են», և կոչ է արել «ազատել Հայաստանը ռուսական օկուպացիայից»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-27 05:28
Военная полиция Минобороны Армении принимает меры для установления личности граждан в военной форме, присоединившихся к политической акции в селе Киранц Тавушской области. Об этом сообщает пресс-служба оборонного ведомства.
-
2024-04-27 05:23
В результате применения светошумового специального средства в селе Киранц Тавушской области Армении были госпитализированы 5 граждан (4 женщины, 1 мужчина) и двое сотрудников полиции. Об этом сообщает «Национальный фронт».
-
2024-04-27 05:19
Украинская армия вывела с фронта американские танки Abrams M1A1 из-за российских разведывательных и ударных дронов, которыми теперь кишит воздушное пространство над полем боя. Танки оказались слишком уязвимы перед дронами, – пишет агентство Associated Press.
-
2024-04-27 05:16
К борьбе жителей приграничных сел присоединились 20 контрактников.