ԵԽԽՎ–ում կոչ են արել ապահովել միջազգային դիտորդների անվտանգությունն Արցախում
Անհրաժեշտ է միջազգային դիտորդների և ԶԼՄ–ների հասանելիությունն ապահովել ԼՂՀ հակամարտության գոտում և երաշխավորել նրանց անվտանգությունը, ԵԽԽՎ մշտական կոմիտեի առցանց նիստի ժամանակ նման հայտարարություն է արել մոնիթորինգի գծով ԵԽԽՎ կոմիտեի ղեկավար Օստրուպ Յենսենը։
«Այժմ չափազանց կարևոր է, որ երկու կողմերը պարտավորություն ստանձնեն ստեղծված իրավիճակից խաղաղ ճանապարհով ելք գտնելու համար և վերադառնան այդ հարցի քննարկմանը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ու Մադրիդյան սկզբունքների պահպանմամբ», – ասել է Յենսենը։
Նա ընդգծել է, որ կազմակերպությունը պետք է պնդի, որ կողմերը ստանձնեն ամենալուրջ պարտավորությունները ստեղծված իրավիճակի վերանայման և վստահության վերականգնման, ինչպես նաև այդ երկրների բնակչության միջև փոխըմբռնման համար։ Քանի որ առանց դրա այս հակամարտությունը երբեք լուծում չի ստանա։
«Անհրաժեշտ է ապահովել միջազգային դիտորդների և ԶԼՄ–ների հասանելիությունը հակամարտության գոտի և երաշխավորել նրանց անվտանգությունը», – հավելել է խորհրդարանականը։
Նշենք, որ ավելի վաղ ելույթ ունենալիս նա դատապարտել էր Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Թուրքիայի հռետորաբանությունն ու կոչ արել Անկարային դադարեցնել սադրիչ գործողությունները, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 09:55
В Армении агрессивная налоговая политика никак не согласуется со стагнирующей экономикой страны. Такую точку зрения в беседе со Sputnik Армения выразил бывший председатель Комитета по госдоходам Давид Ананян.
-
2025-06-07 09:40
Интервью с представителем интересов армянских пленных в ЕСПЧ, адвокатом Сирануш Саакян.
-
2025-06-07 09:35
Интервью с экспертом по военно-политическим вопросам, доктором политических наук Михаилом Александровым.
-
2025-06-07 09:09
Первый на Южном Кавказе железнодорожный контейнерный терминал "Тбилиси драй (сухой) порт" открыт в соседней Грузии, хотя он и уступает по техническим мощностям проекту в армянском Гюмри. Что стало с армянским проектом "сухой порт", мы поинтересовались у бизнесмена и бывшего советника министра экономики Армении Шарля Маласа и выяснили, что проект "заморожен". Как все начиналось