Յուրի Կոտենոկ. Նման ցուցադրական դաժանություն նույնիսկ Չեչնիայում չեմ տեսել
Կարծում եմ՝ նրանք հատուկ սպասում են, թե երբ են մարդիկ հավաքվելու եկեղեցում, որպեսզի հարվածեն: Նման ցուցադրական դաժանություն նույնիսկ Չեչնիայում չեմ տեսել: Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն հասցված կրկնակի հարվածի հետևանքով վիրավորում ստացած ռուս լրագրող Յուրի Կոտենոկը:
«Մենք մեզ հետ չվերցրեցինք ո՛չ սաղավորտ, ո՛չ զրահաբաճկոն՝ կարծելով, թե Ստեփանակերտում ապահովված կլինենք պաշտպանիչ միջոցներով: Սակայն ճանապարհին իմացանք Շուշիի եկեղեցուն հասցված հարվածի մասին: 20 րոպե քայլեցինք, նկարահանեցինք թիրախում հայտնված սրբապատկերները…Հայր Անդրեյը մեզ պատմեց, որ նկուղում հարվածի ժամանակ ընտանիք է թաքնվել: Մենք ևս արդեն պատրաստվում էինք հեռանալ: Քահանան պատմում էր, որ անօդաչուները 15 րոպե պտտվել են, ապա բարձրացել:
Սարսափելի հարված էր…Ես արդեն մտածում էի՝ սպանված եմ: Փորձում էի աղոթել, ապա ուշքի եկա և սկսեցի վեր կենալ: Ինձ հետ էր նաև երկրորդ ռազմական թղթակիցը՝ Լևոն Արզանովը: Շուրջբոլորը փոշի էր: Մարդիկ մոտեցան և տարան ինձ: Հիվանդանոցի ճանապարհին մեքենայի մեջ սարկավագ կար, ով աղոթում էր ինձ համար: Իսկ հետո ես անջատվեցի: Արթնացա արդեն այստեղ: Բախտավոր եմ ծնվել, ձեռքերս, ոտքերս տեղում են: Սրտիս մեջ մանրաչափ բեկոր կա, սակայն ասացին, որ դրա հետ կարելի է ապրել: Վիճակս լավ է: Իմ հանդեպ վերաբերմունքն էլ է հիանալի: Իսկապես հոգ են տանում իմ մասին»,-հիշում է նա:
Նրա խոսքով՝ հարվածը, ամենայն հավանականությամբ, միտումնավոր էր: «Ապշեցուցիչ է: Բոլոր լրագրողներին, ովքեր մնացել են աշխատելու այնտեղ, կոչ եմ անում զգույշ լինել: Հաշվարկեք ամեն ինչ, քչացրեք գաջետների օգտագործումը: Տեխնոլոգիան հասել է այն մակարդակի, որ կարող են հարվածել անհատապես»,-հավելել է լրագրողը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).