Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցով դատական նիստը հետաձգվել է
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցով նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 22-ին՝ ժամը 16։30-ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը:
«Դատարանը որոշակի փաստաթղթեր է պահանջել, որոնք պետք է ներկայացվեն», - ասաց փաստաբանը։
Ծառուկյանի պաշտպաններից Սամվել Դիլբանդյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք լրիվ հիմնավորումները միջնորդության հետ կապված ամբողջությամբ ներկայացրել են, թե՛ իրավական, թե՛ փաստական, թե՛ բարոյական տեսանկյունից:
Նա ասաց, որ նախաքննության մարմինը իրենց գրավի առաջարկություն չի արել երբևէ , միանգամից դատարան է մտել կալանքի միջնորդութայբ, իսկ իրենց բոլոր առարկությունները եղել են կալանքի դեմ: «Հիմա, երբ արդեն դատարանը կալանքի հիմքերը տեսել է, մենք իրացրել ենք մեր ազատության մեջ լինելու սահմանադրությամբ նախատեված համապատասխան երաշխիքի ներկայացմամբ ազատ լինելու իրավունքը, այդ իրավունքի կոնտեքստում որևէ խոչընդտոող հանգամանք ես չեմ տեսնում»,- ասաց նա:
Դիլբարյանը հավելեց, որ նախաքննության մարմինը որևէ ապացույց չի ներկայացրել Ծառուկյանի՝ նախաքննությանը խոչընդոտելու հետ կապված, եղել են ընդհանրական մոտեցումներ, թե կուսակցության ղեկավար է, ունի կապեր, ռեսուրսներ և այլն, առարկայական որևէ փաստական տվյալ, որը կարող է վկայակոչել խոչընդոտելու մասին, չկա:
«Կալանքի հիմքի առկայությունը դեռևս չի նշանակում, որ այդ անձի նկատմամբ չպետք է գրավ կրառավի: ինչ վերաբերում է արարքի հանրային վտանգավորությանը, այսօր այս արարքը կորցրել է իր հանրային անվտանգությունը, միջին ծանրության հանցագործության մասին է խոսքը գնում, եթե դա հանրային վտանգ ներկայացնող արարք լիներ, կդասվեր ծանր կամ առավել ծանր հանցագործությունների թվին»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է ընտրություններին կաշառք բաժանելու մեջ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, Ծառուկյանն իրեն ուղղված մեղադրանքները չի ընդունում և համարում է իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 12:26
Руководитель общины Арзни (Котайкская область) Феликс Мирзоев освобожден из-под стражи, сообщили Sputnik Армения в Следственном комитете РА.
-
2025-06-10 12:25
Тюрколог Варужан Гегамян заявил, что на фоне атак премьер-министра РА Никола Пашиняна на Армянскую Апостольскую Церковь в Нахичеване проводятся азербайджано-турецкие военные учения.
-
2025-06-10 12:14
Спустя 4 года уголовное дело профессора Армена Чарчяна наконец-то завершилось, и увенчалось успехом. Об этом на своей странице в Facebook написал адвокат Эрик Алексанян.
-
2025-06-10 11:28
Никол Пашинян начинает очередную сенсационную кампанию, на этот раз против Армянской апостольской церкви и Католикоса всех армян. Об этом пишет газета «Жоховурд», развивая тему.