Последние новости

ՄԵՆՔ ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄՈՏ 1500 ՀՈԳԻ ԵՆՔ

Ռուսաստանի Դաշնության Նախագահ,

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ

ՎՊՈՒՏԻՆԻՆ

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ:

Ես, Գալինա Սոմովան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) ռուսական համայնքի ղեկավարն եմ, դիմում եմ Ձեզ ինչպես իմ, այնպես էլ իմ հայրենակիցների անունից, ովքեր գոյության խոր արմատներ ունեն այս հողի վրա (ես մեծացրել եմ որդիներիս, թոռներ եմ մեծացնում): Ես աղաչում եմ Ձեզ շտապ դադարեցնել սարսափելի պատերազմը, որը նենգորեն սանձազերծվեց մեր դեմ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից:

Ավելին, չնայած սեպտեմբերի 9-ին Մոսկվայում ստորագրված հրադադարի պայմանագրին, Ադրբեջանը շարունակում է անդադար ռազմական գործողությունները ոչ միայն շփման գծում, այլ նաև անօդաչուներով կասետային ռումբերի կիրառմամբ թիրախային ռմբակոծություններ է իրականացնում Ստեփանակերտում, Շուշիում և այլ հայկական քաղաքների և գյուղերի դպրոցների, մանկապարտեզների, եկեղեցիների և կենսագործունեության այլ օբյեկտների ուղղությամբ: Մահանում են խաղաղ բնակչությունը, այդ թվում` երեխաներ և ծերեր, երեք ռուս լրագրող ծանր վիրավորվել է:

Այսօր մենք ռուսական համայնքում մոտ 1500 հոգի ենք: Կարող էինք և ավելի շատ լինել, եթե չլիներ ​​ԽՍՀՄ-ի չարաբաստիկ փլուզումը: Այդ ժամանակ շատերը մեկնեցին Ռուսաստան` աշխատանք փնտրելու և իրենց հայրենիք Արցախում մնացած ընտանիքները պահելու համար: Այսօր, երբ շրջափակման մեջ է ոչ միայն Արցախը, այլև` ամբողջ Հայաստանը, երբ ադրբեջանական թնդանոթներից և թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերից կրկին հարվածում են քաղաքներին և գյուղերին, երբ ահաբեկիչ զինյալները կտրում են խաղաղ բնակիչների գլուխները և հրկիզում նրանց տները, վտանգը կախված է ոչ միայն Արցախի, այլև, ինչպես ասում են քաղաքական գործիչները, Կովկասի գլխին: Սա սարսափելի վտանգ է նաև այստեղ ապրող ռուս ժողովրդի համար: Ո՛չ, մենք չենք պատրաստվում լքել մեր տները, փախչել` մեր հարազատներին և հայ ընկերներին դեմ առ դեմ թողնելով ատելի թշնամու հետ, որը չի խնայում ո՛չ տարեցներին, ո՛չ էլ երեխաներին: Նաև` այն պատճառով, որ մեր մեջ կան անօգնական մարդիկ` հաշմանդամ և թույլ: 1940 թվականին ծնված մեր հայրենակից Նինա Կուզովան պարալիզացված պառկած է հարևան տան նկուղներից մեկում. բժշկական ցուցումների համաձայն նրան Երևան տեղափոխելու ոչ մի հնարավորություն չկա:

Համոզված եմ, որ Դուք` հարգարժան Վլադիմիր Վլադիմիրովիչ, շատ լավ գիտեք, իսկ դա հայտնի է ամբողջ աշխարհում (ինչպես պարզվում է` Ալիևից և Էրդողանից բացի), որ Ղարաբաղը հնուց հայկական հող է: Ռուսները հայտնվել են Ցարաբաղում (Արցախում) ռուսական զորքերի կողմից դրա ազատագրման պահից սկսած ղարաբաղյան մելիքների (իշխանների)` Պետրոս Մեծին ուղղված քրիստոնյա հայ ժողովրդին պարսկական ճնշումներից պաշտպանելու համար խնդրանքով: 1861 թվականին Ալեքսանդր Երկրորդ ռուսական ցարը ներկա էր Ստեփանակերտ քաղաքում Տիրոջ Պայծառակերպության ռուսական ուղղափառ եկեղեցու օծմանը: Այդ մասին վկայում են Շուշիի ռուսական գերեզմանոցները:

Ալիևի եվ Էրդողանի պնդումները, թե Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, կատարյալ սուտ են, ինչպես նաև` այն փաստը, որ Ղարաբաղի հայերը ագրեսոր և բռնազավթիչ են: Այո, 1992-1994 թվականներին Արցախի սակավաթիվ ինքնապաշտպանական ուժերը, պաշտպանելով մեր կյանքի և ազատության իրավունքը, անվտանգության գոտի ստեղծեցին մեզ համար 30 տարով: Իմ խորին համոզմամբ` այդ հողերը կարող են վերադարձվել միայն հայկական Լեռնային Ղարաբաղի անկախ և անվտանգ ճանաչման միջոցով:

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, մենք` Արցախում ապրող ռուս ժողովուրդը, ով այս երկիրը նաև իր հայրենիքն է համարում, չենք հավատում Ադրբեջանի նախագահի կեղծ խոսքերին, որը համաշխարհային հանրությանը հավաստիացնում է Արցախի ինչ-որ անհարատև ինքնավարության մեջ Ադրբեջանի կազմում: Մենք վախենալու բան ունենք: Մենք հայերի հետ միասին արդեն վերապրել ենք 20 հազար հայերի կոտորածը 1920-ի մարտին Շուշիում, 1988-ի Սումգայիթը, ապա` Բաքուն, Կիրովաբադը, Մարաղան և այլ ողբերգությունները, քանի որ այդ ժամանակ ռուսները ևս վտարվեցին և սպանվեցին: Առավել ևս, որ այժմ մեր դեմ պատերազմին միացել են նաև Ռուսաստանում արգելված արմատական իսլամիստական կազմակերպությունների ահաբեկիչները:

Գիտեմ, որ վերջերս ռուս զինվորականները ոչնչացրեցին Ադրբեջանի` Ղարաբաղի դեմ պատերազմի համար ահաբեկիչների պատրաստման կենտրոնները Սիրիայում: Սակայն ահաբեկիչներն արդեն կռվում են Ղարաբաղում: Ադրբեջանն ահաբեկիչների օջախ է դարձել: Նրանք պետք է ոչնչացվեն դեռ Ադրբեջանում, քանի որ դա ուղղակի սպառնալիք է Ռուսաստանի համար: Արցախն այսօր դիմակայում է այդ սարսափելի սպառնալիքին:

Հարգարժան Վլադիմիր Վլադիմիրովիչ, թույլ մի տվեք Ադրբեջանին և Թուրքիային անել իրենց սև գործը` Ցեղասպանությունը, ոչնչացնել մեզ` Արցախի քրիստոնյաներիս` հանուն պանթուրքիստական գաղափարով հիվանդ իրենց անողոք իսլամիստական արմատականության: Հուսով եմ, որ իմ նամակը Ձեր կողմից որպես SOS ազդանշան կընկալվի:

Ամեն ժամ վճռական քայլերի ենք սպասում մեր հարազատ Ռուսաստանից, որոնք ուղղված կլինեն Ադրբեջանին ստիպելուն խաղաղություն ապահովել և արդարացիորեն լուծել ընդհանուր ղարաբաղյան խնդիրը»:

Գալինա ՍՈՄՈՎԱ՝ Արցախի ռուսական համայնքի անունից

ք Ստեփանակերտ, Արցախի Հանրապետություն

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • Последний бастион
    2025-06-09 10:35

    Пашинян, присвоивший все ключевые ветви и институты власти, готов устранить любое препятствие, угрожающее его власти, – даже ценой свержения конституционного строя, пишет онлайн-ресурс Армянского центра стратегических и национальных исследований «ACNIS ReView. Взгляд из Еревана» в публикации «Последний бастион». В ней подчеркивается,  что очередь дошла до последнего из столпов нашей национальной идентичности – Церкви, которая уже 7 лет в одиночку противостоит нападкам власти, и долг каждого из нас – вступить в священную борьбу, встать рядом с Верховным Патриархом:  последний бастион, последний окоп мы должны защитить всей нацией, иначе потомки нам этого не простят… Статью полностью приводим ниже.

  • ЖЕЛЕЗНЫЙ ХАЧКАР ЭМИЛЯ САРГСЯНА
    2025-06-09 10:26

    Есть истории, покоряющие современников, а потом со временем превращающиеся в легенды, хотя и были на самом деле. В этот список войдет и железный хачкар у часовни Камакатар в Ванадзоре. Он создан кузнецом Эмилем Саргсяном.

  • ГЕРОИЧЕСКОЕ УЧАСТИЕ АРМЯН В СВО. ЧАСТЬ ЧЕТЫРНАДЦАТАЯ
    2025-06-09 10:05

    Газета «Ноев Ковчег» продолжает серию публикаций о российских военнослужащих и бойцах добровольческих отрядов, которые в зоне СВО (специальной военной операции) проявляют невероятные примеры доблести и отваги на поле боя.

  • ОКЕАНОЛОГ, АКАДЕМИК АРТЕМ САРКИСЯН
    2025-06-07 09:13

    Артем Саркисович Саркисян родился в селе Чартар (Мартунинский район НКАО) в 1926 году. С отличием окончил среднюю школу в 1944 г., а потом в 1950 - физико-математический факультет Азербайджанского государственного университета. Далее последовал рывок в научной карьере.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ