Իրանում հակաօդային պաշտպանության ուժերի զորավարժություններ կանցկացվեն
Հոկտեմբերի 21-ին Իրանում կմեկնարկեն հակաօդային պաշտպանության ուժերի` Modafean Aseman Velayat (վելայաթի երկնքի պաշտպաններ) կոդային անունը կրող զորավարժությունները, հաղորդում է Mehr-ը:
Բրիգադային գեներալ Գադեր Ռահիմզադեն հայտնել է, որ զորավարժությունների նպատակն է բարձրացնել հակաօդային պաշտպանության հնարավորությունների մարտական պատրաստվածությունն ու սիներգիան:
«Զորավարժությունները կանցկացվեն Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների, ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի և ռազմաօդային ուժերի մասնակցությամբ` երկրի հակաօդային պաշտպանության հենակետի օպերատիվ վերահսկողության ներքո, իրական մարտին մոտ միջավայրում, երկրի կեսից ավելին ընդգրկող տարածքում»,- հավելել է նա:
«Զորավարժությունների ընթացքում, որոնք իրականացվելու են Զինված ուժերի հակաօդային պաշտպանության, տարբեր ներքին հրթիռային համակարգերի, ռադարների, հետախուզական տեղեկատվական համակարգերի համակարգման նպատակով համատեղ ցանցային օպերացիայի տեսքով, ՀՕՊ հենակետի օպերատիվ ղեկավարման և հսկողության ներքո պայքար կկիրառվի փոքր, միջին, հեռահարության բոլոր տեսակի օդային սպառնալիքների դեմ: Բացի այդ, այս զորավարժություններում առաջին անգամ նոր սերնդի ամբողջովին ինքնատիպ սարքավորում և զենք կկիրառվի, ինչպես նաև կմշակվի ՀՕՊ նոր մարտավարությունը, որը հաշվի է առնվել հակառակորդի մշտական դիտարկման արդյունքում»,- ասել է Ռահիմզադեն, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).