Последние новости

Վիկտոր Սողոմոնյան․ Նախագահների հանդիպման բովանդակությանն առնչվող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում

168.amը գրում է. «Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հայտարարություն էր տարածել այն մասին, որ «Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված` տեղի է ունեցել ևս մի խորհրդակցություն, որին այս անգամ մասնակցել են Հայաստանի Հանրապետության նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը»:

Որոշ լրատվամիջոցներ, հղում կատարելով իրենց աղբյուրներին, գրել էին, թե «ՀՀ նախկին նախագահները որոշել են աջակցել Նիկոլ Փաշինյանի գործողություններին և մասնավորապես՝ զինադադարի կնքման որոշմանը, որն իրենց նախկին հայտարարություններից ու դիրքորոշումներից այնքան էլ չի բխում»։ Լրատվամիջոցներից մեկը նաև գրել էր, թե իր տեղեկություններով՝ Արցախի և Հայաստանի նախկին նախագահները շուտով հանդես են գալու համատեղ հայտարարությամբ, որտեղ շարադրելու են իրենց համատեղ դիրքորոշումը։

Մամուլում տեղ գտած այս տեղեկությունների կապակցությամբ 168.am-ը մեկնաբանություն խնդրեց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, ՀՀԿ ԳՄ անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից, տեղեկացնում է News.am։

«Այո, այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում, որի օրակարգը եղել է պատերազմական գործողությունները և Արցախը։ Միևնույն ժամանակ ուզում եմ տեղեկացնել, որ տարբեր լրատվամիջոցներում հրապարակված ենթադրությունները և հանդիպման բովանդակությանն առնչվող տեղեկատվությունն իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

Վիկտոր Սողոմոնյանը, ի պատասխան մեր հարցման՝ արձագանքեց «Դա սուտ է, այդ տեղեկությունները սուտ են, և նման բան գրելու որևէ առիթ չկա, դա հորինած կեղծիք է»։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • Заявление движения «Вместе»
      2024-03-28 17:28

      Обращаемся к трем фракциям и независимым депутатам парламента Армении завершить обсуждение отчета о реализации программы Правительства на заседаниях Национального Собрания требованием представить и поставить на голосование проект решения НС о выражении недоверия премьер-министру республики Николу Пашиняну. Об этом говорится в заявлении, распространенном альтернативным общественно-политическим движением «Вместе».

    • Артак Бегларян: Власти Арцаха достаточно сдержанные и осторожные
      2024-03-28 17:27

      Никто не говорит, что на территории Армении распространяются полномочия какого-либо другого правительства, но это не значит, что в РА не могут находиться представители правительств других стран. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am бывший госминистр Арцаха Артак Бегларян, касаясь заявления премьер-министра Армении Никола Пашиняна о том, что некоторые круги, насильственно перемещенные из Нагорного Карабаха, предпринимают шаги, создающие угрозу национальной безопасности Армении, и что в РА не может действовать какой-либо иной кабмин.

    • Метаксе Акопян: Предпринимаемые нами действия и шаги не могут быть угрозой для Армении
      2024-03-28 16:32

      Любые предпринимаемые нами действия, шаги не могут быть угрозой для Армении, я бы сказала, наоборот. Об этом заявила в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am депутат парламента Арцаха Метаксе Акопян, касаясь заявления премьер-министра Армении Никола Пашиняна о том, что некоторые круги, из числа насильственно перемещенных из Нагорного Карабаха, предпринимают шаги, создающие угрозу национальной безопасности Армении.

    • Грузинские парламентарии посетили мемориальный комплекс в Цицернакаберде
      2024-03-28 15:43

      28 марта делегация, возглавляемая председателем Комиссии по образованию, науке и делам молодежи парламента Грузии Г.Миканадзе, в сопровождении члена Постоянной комиссии НС по вопросам науки, образования, культуры, диаспоры, молодежи и спорта Н.Бабаяна посетила мемориал в Цицернакаберде.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ