Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ․ ԵԹԵ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ «ԽԱՂԻ» ՄԵՋ ՄՏՆԵՆ ԽՈՇՈՐ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՏԱՆՈՒԼ ԿՏԱՆ ԵՐԿՈՒՍՆ ԷԼ՝ ԹԵ՛ ԱԴՐԲԵՋԱՆԸ, ԹԵ՛ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Թուրքական կողմի հայտարարությունները հետապնդում են Ղարաբաղի հիմնախնդրով բանակցային գործընթացի կարգավորման հարցում Ռուսաստանին խանգարելու նպատակ։ Այս մասին հայտարարեց քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ News.am-ի խնդրանքով մեկնաբանելով Թուքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի հայտարարությունը, որը հաստատել էր Անկարայի պատրաստակամությունը Ադրբեջան զորք ուղարկել Բաքվի համապատասխան դիմումի դեպքում։
Փորձագետն արձանագրեց ակտիվ դիվանագիտական բանակցությունները՝ հիշեցնելով, որ Մոսկվայում հանդիպումներից հետո Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները գնում են Վաշինգտոն ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպելու։ «Կա Լավրովի և Պոմպեոյի ընդհանուր դիրքորոշում՝ Թուրքիան չպետք է մասնակցի բանակցային գործընթացին։ Նույն կերպ են կարծում նաև ֆրանսիացիները։ Եթե համանախագահները հանդես գան համառ պահանջով, Ադրբեջանը ստիպված կլինի համաձայնվել որոշ պայմանների»,- նշեց փորձագետը։ Նրա խոսքով՝ Թուրքիան Ադրբեջանին դրդում է ռազմական գործողությունների, որ ճակատային գիծն անկայուն լինի, և հավակնում է բանակցային գործընթացում հիմնական դերի՝ փորձելով հաստատվել Կովկասում։
Ինչո՞ւ Թուրքիան վճռեց ագրեսիայի դիմել։ «Շատ լուրջ հարց է՝ կապված համաշխարհային իրավիճակի, ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ։ Հավանաբար, սխալ են հաշվարկել Ռուսաստանի դիրքորոշումը։ Մեծ թվով գործոններ կան, որոնք պետք է վերլուծել»,- նշեց Ստանիսլավ Տարասովը։ Նա միաժամանակ արձանագեց, որ ստեղծված իրավիճակում ՆԱՏՕ-ի գործոնը որևէ դեր չի խաղում։
Ի պատասխան ռուսական կողմի մասնակցության հնարավորությանն առնչվող հարցին՝ փորձագետը հիշեցրեց, որ Ղարաբաղն, ի տարբերություն Հայաստանի, «մեր պատասխանատվության գոտին չէ»։ «Եթե մենք սկսենք Ղարաբաղով զբաղվել, այդ ժամանակ, կներեք, դա կլինի մեր, այլ ոչ թե ձեր Ղարաբաղը»,- հավելեց Տարասովը՝ համաձայնվելով, որ Ռուսաստանի հիպոթետիկ միջամտությունը, անկասկած, պոտենցիալ կմեծացնի ռազմական գործողությունների աշխարհագրությունը։
Որևէ մեկին հարկավո՞ր է իրադարձությունների զարգացման նման տարբերակը։ «Միանգամայն հնարավոր է։ Բայց եթե խաղի մեջ մտնեն Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, արաբական երկրները, երկու կողմերը, որոնք տանուլ կտան ամբողջությամբ ամեն ինչ, կլինեն Ադրբեջանը և Հայաստանը»,- ամփոփեց քաղաքագետը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 09:55
В Армении агрессивная налоговая политика никак не согласуется со стагнирующей экономикой страны. Такую точку зрения в беседе со Sputnik Армения выразил бывший председатель Комитета по госдоходам Давид Ананян.
-
2025-06-07 09:40
Интервью с представителем интересов армянских пленных в ЕСПЧ, адвокатом Сирануш Саакян.
-
2025-06-07 09:35
Интервью с экспертом по военно-политическим вопросам, доктором политических наук Михаилом Александровым.
-
2025-06-07 09:09
Первый на Южном Кавказе железнодорожный контейнерный терминал "Тбилиси драй (сухой) порт" открыт в соседней Грузии, хотя он и уступает по техническим мощностям проекту в армянском Гюмри. Что стало с армянским проектом "сухой порт", мы поинтересовались у бизнесмена и бывшего советника министра экономики Армении Шарля Маласа и выяснили, что проект "заморожен". Как все начиналось