Ատոմ Ջանջուղազյան. Հարկ վճարողների պատասխանատվության աստիճանն է բարձրացել
«Նախագիծը մշակվել է այն տրամաբանությամբ, որ հնարավոր լինի խորը անկման և վերականգնման մեկնարկի դեռևս անորոշ պահի գնահատման, ինչպես նաև վերականգնման տևողության անորոշության պայմաններում հնարավոր լինի հարկաբյուջետային սահուն կոնսոլիդացիայի ճանապարհով կառավարելի միջակայքում պահել ինչպես բյուջետային ցուցանիշներն այնպես էլ պարտքի ցուցանիշները»,- ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով 2021 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման տրամաբանությունը:
Ըստ ֆինանսների նախարարի, նախագծով գործադիրը փորձել է նպաստել տնտեսության վերականգնմանը՝ այդ նույն ժամանակ չնվազեցնելով այն շեմերը, որոնք արձանագրվել էին 2020-ի համար:
Ըստ Ջանջուղազյանի, բյուջեի կապիտալ ծախսերը պահել են այն տրամաբանությամբ, որ հարկաբյուջետային քաղաքականույթունը հնարավոր լինի առավելագույնս ծառայեցնել տնտեսական աճի պոտենցիալի մեծացմանը, իսկ կապիտալ ծախսերը հավակնոտ են, բայց՝ իրականանալի:
Վերջինս նշեց, որ բյուջեի ընթացիկ ծախսերի փոփոխությունը որևէ քաղաքականության փոփոխության արդյունք չէ, այլ հաշվարկային բյուջեի վերջնական ծախսերի վրա ազդող գործոնների փոփոխության հետևանք է:
Ֆինանսների նախարարը հայտնեց, որ բյուջեով նախատեսված է 1 տրիլիոն 569 մլրդ դրամ եկամուտների մաս, որի 95-96 տոկոսը՝ 1 տրիլիոն 500 մլրդ դրամը հարկային եկամուտներ են:
Սպասելիքները համեմատելով 2019 թվականի հետ՝ Ջանջուղազյանը հիշեցրեց, որ նախորդ տարի եկամուտները եղել էին 1 տրիլիոն 464 մլրդ դրամ:
Ֆինանսների նախարարը սակայն կանխատեսեց, որ կլինի եկամուտների ցուցանիշների գերազանցում, որը պայմանավորված է նաև նրանով, որ հարկ վճարողների պատասխանատվության աստիճանն է բարձրացել:
«1 տրիլիոն 356 մլրդ դրամ էր կազմել հարկային եկամուտները 2020 թվականի համար, բայց այն արդեն նվազեցվել է 35 մլրդ դրամով և արդյունքում 2020 թվականի օրենքի տրամաբանության ներքո սպասում ենք 1 տրիլիոն 320 մլրդ դրամ հարկային եկամուտներ»,-համեմատելով 2021թ, եկամուտների մասը 2020 թ-ի հետ՝ հայտնեց Ատոմ Ջանջուղազյանը:
Ջանջուղազյանը նաև հայտնեց, որ պաշտոնական դրամաշնորհները բյուջեում կազմում են 23.2 մլրդ դրա, որից 1.7 մլրդ-ը բյուջետային աջակցության տրամաբանությամբ, իսկ մնացածը կլինի նպատակային դրամաշնորհների տեսքով, տեղեկացնում է Panorama.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-12-13 19:31
Армянская группа компаний Team (оператор одноименной телеком-компании) приобрела контрольный пакет ирландского телеком-оператора Imagine Broadband. Как сообщает пресс-служба компании, акции были куплены у инвестиционной компании Brookfield Corporation, которая осталась в компании на правах миноритарного акционера.
-
2024-12-13 19:29
Прекращаю свою деятельность в Следственном комитете Армении. Согласно собственному заявлению, я освобожден от должности пресс-секретаря председателя Следственного комитета Армении. Об этом написал на своей странице в Facebook Гор Абрамян.
-
2024-12-13 19:26
Парламент Молдовы утвердил чрезвычайное положение в энергетике на 60 дней. Режим чрезвычайной ситуации вступит в силу 16 декабря, сообщает NewsMaker.
-
2024-12-13 19:26
К сожалению, есть останки, которые не поддаются ДНК-экспертизе из-за степени повреждения. Об этом заявила на пресс-конференции 13 декабря министр здравоохранения Армении Анаит Аванесян, отвечая на вопрос относительно погибших в 44-дневной войне.