ՆՐԱՆՔ, ԻՆՉ է, ԹԵՐԹ ՉԵ՞Ն ԿԱՐԴՈՒՄ
Հայաստանի կառավարությունը մեխանիզմներ է մշակում Ղարաբաղից ժամանակավորապես տեղափոխված քաղաքացիներին ցուցաբերվող օգնության համակարգման համար, երկուշաբթի օրը երկրի խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ հաղորդեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, տեղեկացնում Է Sputnik Արմենիան:
Գրիգորյանը հիշեցրեց, որ Հայաստան եկած արցախցիների հետ կապված բոլոր անհրաժեշտ հարցերի լուծմամբ զբաղվում է հատուկ ստեղծված շտաբը:
«Այժմ քննարկում է համապատասխան գործիքներ ստեղծելու հարցը, որոնց միջոցով ավելի կանոնակարգված լուծումներ կտան առաջացած խնդիրներին, բայց այս ամենը կախված կլինի այն հանգամանքից, թե իրադարձություններն ինչպես կզարգանան»,- նշեց փոխվարչապետը: Գրիգորյանը վստահեցրեց, որ բոլոր խնդիրները շուտով կլուծվեն, և օգնություն կցուցաբերվի բոլոր կարիքավորներին։ Նա չբացառեց, որ անհրաժեշտության դեպքում արցախցիներին կտեղավորեն առողջարաններում։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. որևէ մեկն առհասարակ կարո՞ղ է հայտնել Հայաստանի կառավարության ներկայացուցիչներին, որ երկիրը գտնվում է պատերազմական վիճակում: Դատելով ամենից՝ ոչ բոլոր պաշտոնյաներին է դա հայտնի։ Այլապես ուրիշ ինչո՞վ բացատրել այն փաստը, որ պատերազմի 37-րդ օրը դեռ նոր քննարկվում են վերաբնակներին ցուցաբերելիք օգնության համակարգումը բարելավելու մեխանիզմները։ Եվ դա այն դեպքում, երբ փոխվարչապետի հիշատակած շտաբը գոյություն ունի դեռևս հոկտեմբերի 2-ից։ Հենց գոյություն ունի, քանզի ասել, թե աշխատում է, լեզուդ չի պտտվում։ Եթե աշխատեր, ապա մեկ ամսվա ընթացքում գոնե մտածած կլիներ, թե ինչպես համակարգել օգնությունը։
Ավելին, եթե աշխատեր, ապա դժվար թե Արցախի նախագահը ստիպված լիներ լրացուցիչ շտաբ ստեղծել Երևանում։ Հիշեցնեմ, դեռևս հոկտեմբերի 21-ին Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն հրավիրեց, որտեղ ընդգծեց, որ հաշվի առնելով հակառակորդի հավակնությունները՝ պետք է պատրաստվել երկարատև պատերազմի։ Նույն խորհրդակցության ժամանակ Արցախի նախագահը հանձնարարեց օպերատիվ շտաբ ստեղծել Երևանում, որը աշխատանքային խմբեր կունենա Հայաստանի մարզերում: «Շտաբի նպատակն է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված բոլոր ընտանիքների սոցիալական խնդիրներով զբաղվելն ու նրանց առաջնահերթ խնդիրները հոգալը»,- նշեց Հարությունյանը։
Մեկ անգամ ևս ընդգծենք. այդ ժամանակ Երևանում արդեն ավելի քան երկու շաբաթ իբր գործում էր ՀՀ վարչապետի կարգադրությամբ ստեղծված համապատասխան շտաբը։ Նշենք նաև, որ արդեն այն ժամանակ Հայաստան եկածների թիվը հասնում էր 90 հազարի։ Բայց... Եվս երկու շաբաթ անց, այսօր, պարզվում է, որ ՀՀ կառավարության շտաբը դեռ քննարկում է մեխանիզմները։ Դե ինչ, հաշվի առնելով նման տեմպերը, այդ մեխանիզմները կհայտնվեն այն ժամանակ, երբ տասնյակ հազարավոր արցախցիներ արդեն տուն կվերադառնան։ Ճիշտ ժամանակին։
Ասենք, ՀՀ կառավարության, մեղմ ասած, յուրօրինակ մոտեցումները նկատելի են բնավ ոչ միայն այդ հարցում։ Երկուշաբթի օրը խորհրդարանի հանձնաժողովներում քննարկվում էր 2021 թվականի բյուջեի նախագիծը։ Եվ պարզվեց, որ հաջորդ տարվա համար ծրագրվում է և՛ կապիտալ ծախսերի, և՛ ընթացիկ ծախսերի ավելացում։ Տպավորություն է ստեղծվում, թե փաստաթղթի հեղինակներն իսկապես տեղյակ չեն, որ պատերազմ է ընթանում։ Նրանք, ըստ երևույթին, տեղյակ չեն նաև, որ Արցախի նախագահը կանխատեսել է տևական պատերազմ, «հաշվի առնելով հակառակորդի հավակնությունները»։ Եվ արդեն բացարձակ անտեղյակ պիտի եղած լինեն նրանք (հեղինակները), բյուջեում նախատեսելով ոչ միայն կանոնավոր պարգևավճարներ պետական կառավարման համակարգի աշխատողներին, այլև բոնուսների վրա հայրենի գանձարանի կատարելիք ծախսերի աճ: Պատկերացնո՞ւմ եք։
Հաջորդ տարի պարգևավճարային նպատակների համար բյուջեն կհատկացնի 18 մլրդ 825 մլն դրամ, ինչը 21 միլիոնով ավելի է, քան ընթացիկ տարում։ Հիմա խոսքը նույնիսկ այն մասին չէ, որ բյուջեն նախատեսվում է համալրել օտարերկրյա վարկերի հաշվին։ Եվ ոչ էլ այն մասին, որ պարզապես խելագարություն է գանձարանի ճեղքերը վարկերով փակելն ու միաժամանակ պարգևավճարային ծախսերն ավելացնելը։ Խոսքն ընդամենը այն մասին է, որ ներկայումս ընդհանրապես պատերազմ է ընթանում, և ինչ-որ մեկը պետք է տեղեկացնի այդ մասին պարոնայք պաշտոնյաներին։ «Նրանք, ինչ է, թերթ չե՞ն կարդում»,- կասեր հայտնի ֆիլմի հերոսը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 09:18
Недавно начальник армянского правительства самозабвенно доказывал себе и все остальным, что с наступлением «бархата» жить в стране стало лучше. Даже вычислил, что лучше стало на 50%. Далеко не все граждане разделяют эту точку зрения и, мягко говоря, сильно сомневаются в таком радикальном улучшении своей жизни. И на то есть масса причин. Одна из них заключается в том, что, несмотря на определенный рост зарплат, цены на потребительских рынках растут с бешеной скоростью. И это подтверждается даже официальной статистикой.
-
2025-06-14 10:15
Станция «Ачапняк» Ереванского метрополитена будет построена, самое трудное пройдено, заявил мэр Еревана Тигран Авинян в парламенте, передает АРКА. «Проект строительства новой станции - впервые в новейшей истории Армении, является одним из самых сложных. Два дня назад он прошел комплексную экспертизу, на которую было потрачено семь месяцев», - отметил Авинян в среду на обсуждении отчета о выполнении госбюджета РА за 2024 год. По его словам, такого рода проекта в стране не было более 40 лет. «Для его осуществления потребуется определенное время, однако я без устали уверенно говорю вам, что эта станция будет построена. Нам остается всего лишь грамотно организовать конкурс и выделить соответствующее финансирование, а потом уже провести конкурс на технический надзор», - сказал Авинян.
-
2025-06-12 09:40
Соотношение налогов к ВВП Армении может достичь 25% в 2026 году, заявил министр финансов республики Ваге Ованнисян, передает АРКА. "Мы постараемся, если не достичь, то вплотную приблизиться к целевому показателю. Мы не пытались достичь нашей цели любым способом, что оказало бы негативное воздействие на наших хозсубъектов и не оказывали давления в администрировании, не повышали налоги. У нас были отложенные налоговые обязательства, в том числе в сфере строительства", - сказал он в парламенте на обсуждении отчета о выполнении госбюджета РА за 2024 год.
-
2025-06-12 09:35
Вице-премьер Армении Мгер Григорян примет участие в Петербургском международном экономическом форуме (ПМЭФ) - 2025, сообщили Sputnik Армения в офисе вице-премьера. Форум пройдет с 18 по 21 июня 2025 года в Санкт-Петербурге. В этом году в фокусе ПМЭФ – поиск общих ориентиров в условиях глобальной турбулентности, переосмысление моделей сотрудничества и формирование основ устойчивого развития. Главная тема форума – "Общие ценности – основа роста в многополярном мире". Деловая программа ПМЭФ-2025 включает более 150 мероприятий, охватывающих ключевые темы развития мировой и российской экономики, и более 600 спикеров и модераторов.