ՌԴ պատգամավոր Վիտալի Միլոնովը մտադիր է դիմել ՆԳՆ՝ կապված ադրբեջանցիների սպառնալիքների հետ
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղ կատարած այցից հետո սոցիալական ցանցերում և մեսենջերներում իր ընտանիքի հանդեպ հաշվեհարդարի սպառնալիքներ է ստացել ադրբեջանցիների կողմից, և մտադիր է դիմել Ռուսաստանի ՆԳ նախարարությանը:
«Մեսենջերներին սկսեցին ակտիվ սպառնալիքներ գալ: Սպառնալիքները վերաբերում են ինձ, իմ երեխաներին: Ինձ ներառել են Ադրբեջանի «սև ցուցակում»: Այս հարցը, ես դրան բավականին նորմալ եմ արձագանքում, վիճելի է: Բայց այն, ինչ իրենց թույլ են տալիս այդ մարդիկ, ովքեր գտնվում են Ադրբեջանի տարածքում, և իմ երեխաների, իմ ընտանիքի հասցեին սպառնալիքները՝ պարզապես անընդունելի են: Սա լկտիություն է: Բնականաբար, ես այդպես չեմ թողնի»,- ասել է Միլոնովը:
Նրա խոսքով՝ այս իրավիճակի կապակցությամբ ինքը մտադիր է դիմել Ռուսաստանի ՆԳՆ: Ավելի վաղ Ադրբեջանը Միլոնովին ընդգրկել էր «սև ցուցակում»՝ առանց Բաքվի հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղ այցի համար: Պատգամավորն ինքը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ մարդասիրական նպատակներով է այցելել Լեռնային Ղարաբաղ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 11:24
Секретарь фракции «Честь имею» Тигран Абрамян на своей странице в Facebook прокомментировал обострение ситуации вокруг Ирана и возможные последствия для региона.
-
2025-06-14 11:22
Переговоры между Вашингтоном и Тегераном, касающиеся иранской ядерной программы, утратили свой смысл после израильской атаки. Об этом заявил официальный представитель министерства иностранных дел Исламской Республики Эсмаил Багаи, пишет Tasnim.
-
2025-06-14 11:18
В ходе ответной операции «Истинное обещание III», проведенной Ираном, были поражены три израильские авиабазы, которые использовались в качестве стартовых площадок для ударов по Ирану, сообщил бригадный генерал Ахмади Вахиди, главный советник командующего Корпусом стражей исламской революции, передает Tasnim.
-
2025-06-14 11:18
Антикоррупционный комитет Армении в преддверии выборов возбудит новые громкие уголовные дела, пишет газета "Паст".