Ռուսաստանի հայերի միությունը Հայաստանին ավելի քան 200 միլիոն ռուբլի և նյութական օգնություն է փոխանցել
Ռուսաստանի հայերի միությունը ավելի քան 200 միլիոն ռուբլի է փոխանցել Հայաստանի համապատասխան հիմնադրամներին («Հայաստան» համահայկական հիմնադրամ և ««Զինծառայողների ապահովագրման հիմնադրամին» - խմբ.): Այս մասին նոյեմբերի 5-ին News.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը:
«Բացի այդ, փոխանցվել է հարյուր միլիոնավոր ռուբլու սարքավորում: Օգնությունը տրամադրվել է սաղավարտների, զրահաբաճկոնների, ռադիոկայանների, գիշերային տեսանելիության սարքերի, հագուստի և այլնի տեսքով, ցուցակը շատ մեծ է: Այս ամենը փոխանցվել է մինչև վերջին ժամանակներս: Օգնության կազմակերպումը շարունակվում է: Որպեսզի հասկանալի լինի, թե որքան է օգնության ծավալը, կասեմ, որ Մոսկվայից Երևան թռչող ուղևորներին չի թույլատրվում իրենց հետ ուղեբեռ վերցնել, քանի որ տեղ չկա»,- հավելեց նա:
Ռուսաստանում հայերի ու ադրբեջանցիների միջև բախման միջադեպերը, նրա խոսքով, չեն արձանագրվում, սակայն ակտիվ հայերի կամ հայամետ գործիչների ու կազմակերպությունների հասցեին սպառնալիքներ ստացվում են:
«Ես ևս սպառնալիքներ եմ ստանում»,- ասաց Անանյանցը:
ՌՀՄ փոխնախագահն ընդգծեց, որ պարբերաբար Ռուսաստանի հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հանդիպումներ են անցկացվում:
«Դրանք ուղղված են տեղերում կայուն խաղաղության պահպանմանը»,- եզրափակեց նա:
Արցախում ռազմական գործողությունների սկզբից «Հայաստանհամահայկական հիմնադրամին» փոխանցվել է ավելի քան 150 միլիոն դոլար, իսկ «Զինծառայողների ապահովագրման հիմնադրամին»՝ մի քանի միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը և հակամարտությունը լուծելու խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռային և հրետանային զենք ու ավիացիա, շփման գծի ողջ երկայնքով անցան հարձակման՝ թիրախավորելով ՊԲ մարտական դիրքերը և Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակավայրերը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2021-02-28 13:2336
Турции нужно новое "1 марта". На этот раз Никол выступает уже не как "боец" оппозиции, а как субъект, оказавшийся на посту премьер-министра и пользующийся открытой поддержкой Турции. Об этом на своей странице в Facebook написал руководитель исследовательского института "Политэкономия" Андраник Теванян.
-
2021-02-28 13:1540
Католикос всех армян Гарегин Второй выступил с посланием в связи с 33-летней годовщиной армянских погромов в азербайджанском Сумгаите.
-
2021-02-28 13:1537
Сегодня мы отдаем дань памяти невинным жертвам Сумгаитского геноцида - одного из самых трагических событий современной истории нашего народа. Об этом говорится в заявлении МИД Арцаха, сообщает News.am.
-
2021-02-28 12:3260
В связи с годовщиной Сумгаитских погромов в Азербайджанской ССР сегодня на Цицернакабердском холме от имени президента Армении был возложен венок к хачкару памяти невинных жертв. Об этом сообщает президентская пресс-служба.