Արծրուն Հովհաննիսյան. Անցնող օրերը հայոց պատմության մեջ կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օրեր
Շուրջ երկու օր չեն դադարում մարտերը Շուշիի շրջակայքում։ Այսօր և երեկ, անցնող գիշերը բավականին ինտենսիվ ու ծանր մարտեր էին Շուշիի շրջակա բնակավայրերում, տանող ճանապարհների վրա և մերձակայքում։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` եթե 1992 թվականի մայիսի 8-ը հայոց պատմության մեջ նշվում է որպես Շուշիի ազատագրման օր, ապա այս անցնող օրերը հայոց պատմության մեջ կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օրեր։
«Հակառակորդի հետախուզադիվերսիոն, առանձին վաշտային մարտավարական խմբերի, վարձկանների ոչնչացման «գյոռբագյոռ» ռազմագործողությունը հաջողությամբ շարունակվում է։ Այսօր մեր հրետանին, մեր հետևակը, այլ ստորաբաժանումներն ուղղակի հրաշքներ են գործել», - նշեց նա՝ հավելելով, որ թշնամական զինուժից Շուշիի տանող ճանապարհին տասնյակներով դիակներ են մնացել։
Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այս պահին էլ մարտերն ընթանում են, բայց ուժգնությունը բավականին թուլացել է։ Նա նշեց, որ այլ ճակատներում համեմատաբար թույլ մարտեր են եղել։ Արծրուն Հովհաննիսյանն ընդգծեց, որ Շուշի տանող ճանապարհներին թշնամուն լավ ջարդ են տվել քարինտակցիները։ Թշնամուն օգնության շտապող ուժերին ջախջախել են նաև մյուս բնակավայրերի բնակիչները։
«Այսօր Շուշիի հերոսական պաշտպանության օրն էր։ Շուշին մերն է, Շուշին չի ընկնելու»,- հայտարարեց Հովհաննիսյանը՝ վստահեցնելով՝ հայոց բանակը մինչև վերջ կռվելու է, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 05:09
В первую очередь мы должны констатировать, что Азербайджану удалось создать международный консенсус по так называемому «Зангезурскому коридору». Об этом в беседе с Новости Армении – NEWS.am заявил научный сотрудник исследовательского центра «АПРИ Армения» востоковед Сергей МЕЛКОНЯН.
-
2025-07-16 05:00
Политическая сила бизнесмена Самвела Карапетяна может мобилизовать ту часть общества, которая разочарована как в действующей власти, так и в оппозиции. Об этом заявил в интервью Sputnik Армения политтехнолог Виген АКОПЯН.
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.