«Հրապարակ». «ԻՄ ՔԱՅԼԻ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՆԺԱՄԿԵՏ ԱՅՑՈՎ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ԵՆ ՄԵԿՆԵԼ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 17-ից աշխատանքային այցով Արցախ է գործուղվել իմքայլականների 12 հոգանոց պատվիրակություն՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ։ Ուշագրավ է, որ, համաձայն ԱԺ նախագահի կարգադրության, վերադարձի ժամկետ չի նշվում, և դատելով վերջին օրերին ԱԺ-ում ընդունած որոշումներից և կարգադրություններից՝ Արարատ Միրզոյանը դեռ չի վերադարձել։
Թե ինչ աշխատանքներ են իրականացնում իշխանականները Ստեփանակերտում, մենք առաջիկայում, հավանաբար, առիթ կունենանք լսելու նրանցից։ Իսկ երեկ համացանցում ակտիվորեն տարածում էին Աննա Հակոբյանի, որդու՝ Աշոտի, Հակոբ Սիմիդյանի և Արարատ Միրզոյանի լուսանկարը՝ հավանաբար Արցախի հյուրանոցի համարում արված։
Չնայած մեկնաբանություններ եղան, թե դա հոկտեմբերի առաջին օրերի լուսանկար է, բայց Միրզոյանն Արցախ է մեկնել 17-ին։ Ի դեպ, մենք օրերս գրեցինք, որ խորհրդարանականների ԱՄՆ այցը չեղարկվել է, խորհրդարանից մեզ փոխանցել էին, որ դա պայմանավորված է երկրում հայտարարված ռազմական դրությամբ, մինչդեռ տեղեկացանք, որ «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանը հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 1-ը գործուղման է մեկնել Թբիլիսի՝ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու առաքելությամբ։
Իսկ ԼՀԿ-ական պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Անի Սամսոնյանը հրաժարվել էին այդ գործուղումից»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-16 12:32
Что касается Пашиняна, то - да, он единственный руководитель Армении, который ни в каком формате никогда не бывал в Белом доме, не проводил никакой телефонной беседы или рабочей встречи с президентом или вице-президентом США, и распространившиеся в Сети несколько фотографий были сделаны, когда он 30 секунд стоял рядом с Трампом во время приема или шагал рядом с ним во время многостороннего мероприятия. Об этом написал международник Сурен Саркисян.
-
2024-11-16 12:30
Заявления армянской стороны говорят о дистанцировании Еревана от всех форматов работы ОДКБ на разных уровнях. Об этом заявил журналистам замглавы МИД РФ Александр Панкин, отвечая на вопрос о возможности участия Армении в саммите ОДКБ 28 ноября.
-
2024-11-16 12:28
Снижение числа туристов из России в Армению в этом году связано с рядом объективных и субъективных причин — от внутриполитической ситуации до неоправданно завышенных цен на жилье для туристов. Об этом глава Комитета по туризму Лусине Геворкян рассказала в интервью Sputnik Армения.
-
2024-11-16 12:25
Заседание Центральной избирательной комиссии (ЦИК) Грузии, на котором должны подвести окончательные итоги парламентских выборов, началось со скандала и драки, сообщает Новости-Грузия.