Ուկրաինայում ոստիկանները կհսկեն ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցչությունները
Ուկրաինայի ոստիկանությունը որոշել է իր պաշտպանության տակ առնել Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչությունները։
Ինչպես գրված է Ուկրաինայի ազգային ոստիկանության Facebook-յան էջում, գիշերը Խարկովի մարզի իրավապահ մարմինները հաղորդագրություն են ստացել, որ անհայտ անձինք կրակել են Ադրբեջանի պատվավոր հյուպատոսության շենքի ուղղությամբ։ Հետաքննությունն է սկսվել «հրազենի կիրառմամբ կատարված խուլիգանություն» հոդվածով։ Հոդվածով 3-7 տարվա ազատազրկում է նախատեսված։
Ուկրաինայի ազգային ոստիկանության պետ Իգոր Կլիմենկոն հայտարարել է, որ ուժային կառույցն անհրաժեշտ բոլոր միջոցները կձեռնարկի միջադեպին առնչություն ունեցող անձանց ձերբակալելու համար։
Նա ընդգծել է, որ իրավապահ մարմինները ջանքեր են գործադրում Ուկրաինայի տարածքում ազգամիջյան բախումներ թույլ չտալու համար։
«Ադրբեջանի և Հայաստանի բոլոր պաշտոնական ներկայացուցչություններն առաջիկայում ոստիկանության պաշտպանության տակ կառնվեն։ Կոչ ենք անում բոլորին և հատկապես սփյուռքի ներկայացուցիչներին, երկու պետությունների քաղաքացիներին, որոնք գտնվում են Ուկրաինայի տարածքում, միմյանց հանդեպ հանդուրժողականություն դրսևորել», – նշել է Կլիմենկոն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.