Զախարովա. Խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղում մշակվում էր հոկտեմբերի 10-ից
Ռուսաստանի խաղաղապահների ուղարկումը Լեռնային Ղարաբաղ իրականացվել է միջազգային իրավունքի շրջանակներում եւ ՌԴ Դաշնության խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 30-ի որոշման հիման վրա, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք ունենք մի փաստաթուղթ. դա ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի (No355-SF) 2015 թվականի եպտեմբերի 30-ի բանաձեւ է (« Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս օգտագործման մասին»): Առաջին կետ. Ռուսաստանի Դաշնության Նախագահին համաձայնություն տալ Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի օգտագործման համար` միջազգային իրավունքի ընդհանուր ճանաչված սկզբունքների եւ նորմերի հիման վրա»,- ասել է Զախարովան RTVI հեռուստաալիքի եթերում:
Նա շեշտել է, որ ռուս խաղաղապահների ուղարկման համար մի կարեւոր ասպեկտ կա. դա կողմերի համաձայնությունն է: Նրա խոսքով` Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը այս կամ այն տեսքով մշակվել է հոկտեմբերի 10-ից, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 20:45
На перекрестке улиц Лео-Пароняна в Ереване проходит церемония зажжения свеч в память о скончавшейся беременной Соне Мнацаканян.
-
2024-04-26 19:48
В Армении прошел первый за долгое время армяно-кипрский бизнес-форум, в рамках которого в Ереван прибыли менеджеры 15 компаний разных отраслей.
-
2024-04-26 19:45
Следственный комитет Армении объявил в розыск двух граждан Республики Армения В.М. и С.Дж. по обвинению в госизмене, шпионаже и вражеской деятельности против Армении.
-
2024-04-26 19:42
Школьники из Армении вернулись с тремя медалями с 58-й международной Менделеевской олимпиады по химии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.