Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյան. Ձեր ապաշնորհությունը որևէ մեկի վրա մի գցեք
Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը մեկնաբանություն է թողել իմքայլական պատգամավոր Վահագն Թադևոսյանի ֆեսբուքյան այն գրառման ներքո, ուր վերջինս նշում է, որ հայկական կողմն ընդամենը ճակատամարտ, ոչ թե պատերազմ է տանուլ տվել և հաջողել է չպարտվել: Հոգևորականը գրել է.
«Ձեր ապաշնորհությունը որևէ մեկի վրա մի գցեք. զրո դիվանագիտություն, շարունակական կեղծիք (չնայած, երբ Արցախում էինք շատ բան պարզ դարձավ: Հրաշքով փրկվեցինք, վերադարձա Մայր Աթոռ և որևէ ստատուս էլ չգրեցի, քանզի վիրտուալն ու իրականությունը շատ տարբեր էին), անիմաստ հայտարարություններ, բառերի շռայլում. ժողովուրդը հիմար չէ:
Որևէ տեղ չհաջողեցիք` ամեն անգամ Ձեր սխալները նախկինների և ուրիշների վրա գցելով: Հավաքվեք և Ձեր մեջ փնտրեք սխալները: Քեզ ճանաչելով` վստահ եմ, որ ամեն ինչ լավ հասկանում և գիտակցում ես: Ցավում եմ անկեղծորեն նաև Քեզ համար: Ինձ հետոն է ավելի մտահոգում... շատ այլ բաներ եմ տեսնում: Փառք ու պատիվ տղերքին: Աստված պահապան մեր երկրին», տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 11:59
У Пашиняна что ни инициатива – то калька его собственной ущербной, искалеченной психики.
-
2025-06-05 11:57
Армянские компании "Лейя" и "Роялсис Энджиниринг" передадут в дар государству детали и инвентарь для авиационной техники.
-
2025-06-05 11:55
Музей военной истории "Мать Армения" будет включен в состав Музея истории Армении. Соответствующее постановление было принято на заседании правительства республики в четверг.
-
2025-06-05 11:53
Федеральная служба безопасности России заявила, что неправительственная организация "Британский совет" занималась сбором информации о ситуации в стране в условиях специальной военной операции. ФСБ также рекомендует дружественным государствам пресечь деятельность этой структуры на своей территории.