Դավիթ Տոնոյան․ Հայկական բանակը պատերազմից ուժեղ ու կոփված է դուրս եկել
Այսօրվա համաձայնագիրը առավելագույնն էր, որ կարելի էր ունենալ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ այդ համաձայնագիրը նախևառաջ ռուս խաղաղապահներին է վերաբերում։ Խաղաղապահների տեղակայման վերաբերյալ սա լավագույն տարբերակն էր։ Այն մշակվեց շատ կարճ ժամանակահատվածում։ Մենք շնորհակալ ենք Ռուսաստանից, որ այդ աջակցությունը մենք ստացանք», – ասաց ՀՀ պաշտպանության նախարարը։
ՊՆ ղեկավարի խոսքով` հայկական բանակը պատերազմից ուժեղ ու կոփված է դուրս եկել։
«Պատերազմներից հետո բանակները ուժեղանում են։ Նույնն էլ մենք։ Շարունակելու ենք մեր աշխատանքը, մեր բարեփոխումները, շարունակելու ենք գերժամանակակից սպառազինություն ձեռք բերելը, զինվելը։ Փոխելու ենք, վերանայելու ենք զորահավաքային համակարգը, որը խնդրահարույց էր այսպիսի պատերազմի ժամանակ», – ասաց Տոնոյանը։
Իր` նախկինում արված «Նոր պատերազմ, նոր տարածքներ» պնդման վերաբերյալ Տոնոյանն ասաց, որ դա ուղղված էր Ադրբեջանին։
«Բայց գործում մենք բախվեցինք ոչ միայն Ադրբեջանին, այլև նրան աջակցող ուժերին։ Պայքարը Ադրբեջանի հետ չի եղել։ Սա աշխարհաքաղաքական նոր իրավիճակ էր, տարածաշրջանային` ոչ միայն Հարավային Կովկասին վերաբերող», – ասաց Տոնոյանը։
Նրա խոսքով` «Նոր պատերազմ, նոր տարածքներ» ասվածը պատասխան էր Ադրբեջանի` պատերազմ հրահրելու սպառնալիքներին։ Բայց իրականում Հայաստանը միայն Ադրբեջանի դեմ չէր պայքարում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.
-
2025-07-15 19:30
Аргишти Мехакян назначен и.о. руководителя общины Вагаршапат Армавирской области Армении. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе правительства республики.
-
2025-07-15 19:25
Депутаты парламента Армении представили личные поручительства в суд с просьбой изменить меру пресечения в отношении 36-летней Лианы Арутюнян. Об этом сообщила ее адвокат Заруи Постанджян.