Արցախցի կանայք․ Մենք չենք կարող թշնամիներով շրջապատված ապրել
Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի հետևանքով ժամանակավորապես Հայաստան տեղափոխված ղարաբաղցի կանայք մտադիր չեն հաշտվել արցախյան տարածքները հանձնելու մասին՝ Հայաստանի իշխանության որոշման հետ։ Նրանք այսօր Երևանի Ազատության հրապարակ են եկել՝ իրենց անհամաձայնությունն ու բողոքը հայտնելու։ Նրանք վստահ են՝ իրենց դավաճանել ու զրկել են տնից։ Կանայք չեն ուզում մասնակցել որևէ քաղաքական գործընթացի ու պարզապես պահանջում են, որ վերադարձնեն Հադրութում, Շուշիում ու Քարվաճառում գտնվող իրենց տները․ այդ տարածքները փոխանցվել են Ադրբեջանին։
Մարտակերտի բնակիչ Նաիրա Ավետիսյանը սեպտեմբերի 28-ին է Հայաստան եկել։ Ղարաբաղում է մնացել նրա որդին, որն ընդհուպ մինչև նոյեմբերի 10-ը պաշտպանել է հայրենի քաղաքը։ Կինը պատրաստ է Մարտակերտ վերադառնալ ու նույնիսկ նորից կառուցել քանդված տունը, բայց նա, ինչպես և իր երեխաները, վախենում են ապրել ադրբեջանցիների կողքին։ Նրանք վստահ են, որ հրադադարի այսպիսի պայմաններում նույնիսկ նրանց ֆիզիկական գոյությունն է սպառնալիքի տակ մնում։
«Մենք չենք կարող թշնամիներով շրջապատված ապրել, պատերազմի ժամանակ ադրբեջանցիները ցույց տվեցին՝ ինչ հաճույքով են հայերին սպանում։ Մենք վախենում ենք։ Իմ յոթ տարեկան տղան ամբողջ կյանքում հիշելու է այս պատերազմը։ Արցախցիների կյանքին առնչվող փաստաթղթեր ստորագրելիս ոչ ոք հաշվի չի առել մեր իրավունքներն ու մեր զգացմունքները։ Դա աններելի է», - ասաց նա։
17-ամյա Յանա Հայրապետյանը սեպտեմբերի վերջին մոր հետ եկել է Շուշիից, իսկ նրա հայրը, պապն ու մի քանի եղբայրները մնացել ու պաշտպանում էին հայրենի հողը։ Աղջիկն անձամբ է հայտնել նրանց ստորագրված հայտարարության մասին լուրը, տղամարդիկ ցնցված ու շատ վրդովված էին։ Յանան մոր հետ հանրահավաքի է եկել Ազատության հրապարակ, հուսալով, որ դեռ շատ բան կարելի է փոխել։
«Մեզ դավաճանել են։ Մեր տղամարդիկ այդ փաստաթուղթը հավասարեցնում են մեջքից հարվածի։ Ինչպես կարելի է ապրել այնտեղ, իմանալով, որ թուրքերը ցանկացած պահի կարող են ներխուժել քո տուն, բռնաբարել ու սպանել քեզ ու մորդ։ Եթե ամեն ինչ այսպես մնա, մենք արտասահման կգնանք», - ասաց աղջիկը։
Էլինա Պողոսյանը, որը Ստեփանակերտից է եկել, թեև մտադիր է հայրենի տուն վերադառնալ, կարծում է, որ Արցախից ստիպված տեղափոխվածները պետք է միավորվեն ու պաշտպանեն իրենց իրավունքները։ Սեպտեմբերի 27-ին արթնացել է պայթյունների դղրդոցից։ Ասում է` լավ չէր հասկանում՝ ինչ է տեղի ունենում. զինվորական փեսացուին զանգահարելուց հետո իմացավ, որ պատերազմ է սկսվել։ Երբ Էլինան հայտնել է եռակողմ հայտարարության ստորագրման մասին, տղան Շուշիի մատույցներում էր. նա ապշել է նորությունից։
«Մենք պետք է ամուսնանայինք Շուշիի Ղազանչեչոց վանքում, սակայն մեր պսակադրության օրը փեսացուս մարտական դիրքերում էր, ու ստիպված էին հետաձգել հարսանիքը։ Ես շատ լավ գիտեմ՝ իրականում ինչ է եղել, մեր զինվորին դավաճանեցին, դա չպետք է անպատիժ մնա։ Մենք կվերադառնանք Ստեփանակերտ ու կանենք ամեն ինչ՝ մեր իրավունքները պաշտպանելու համար, մենք կվերադարձնենք Շուշին, որը Հայաստանի իշխանությունը նվիրեց հակառակորդին, ու կամուսնանանք այնտեղ», - ասաց աղջիկը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-17 19:48
Чем ближе мы будем подходить ко дню выборов (неважно, внеочередных или очередных), тем богаче станет внутриполитический дискурс в Армении: все громче будет звучать вопрос – «кто привел Никола Пашиняна к власти?». Кто-то будет оправдывать, а народ будет делать из этого выводы. Пашинян же, со своей стороны под давлением обстоятельств будет все более и более откровенным.
-
2025-04-17 19:45
Судья Конституционного суда Ваге Григорян подал заявление об отставке.
-
2025-04-17 19:43
Молодые представители движения «Священная борьба» продолжают акцию протеста у здания мэрии Еревана. Они проводят акцию протеста под названием «Не доверяем власти Никола Пашиняна».
-
2025-04-17 19:40
В Гегаркуникской области все спокойно, ничего тревожного нет. Об этом в беседе с журналистами после заседания правительства заявил губернатор Карен Саркисян.