Последние новости

Հասարակություն

«Հրապարակ». ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՈՉ ԹԵ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԷՐ, ԱՅԼ՝ ՀԱՆԴԻՄԱՆԱԿԱՆ

2023-08-24 12:06
329

«Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսի 23-ին՝ Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի առիթով, մի խումբ քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ շնորհավորանքներ հղեցին, իսկ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ոչ թե շնորհավորական էր, այլ՝ հանդիմանական։ Պարզվեց՝ մեր դժբախտությունների պատճառն այս անգամ էլ ՀՀ անկախության հռչակագիրն է, այն խանգարում է մեր անկախությանը, ինքնիշխանությանը և ժողովրդավարությանը, չնայած հիմքում հենց այդ սկզբունքներն են դրված: