«Փաստ». ԿԱՆ ՔՊԱԿԱՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ, ԱՍՈՒՄ ԵՆ, ՈՐ ԱՄԱՉՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԱՄԵՋ ԴՈՒՐՍ ԳԱԼ
«Փաստ» թերթն այս օրերին անընդհատ տեղեկություններ է ստանում, որ այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, ոչ միայն ժողովրդի, այլև մի շարք քպականների ու պետական կառույցների պաշտոնյաների սրտով չէ: Մեր ունեցած տեղեկություններով, արդեն իսկ մի շարք ոստիկաններ համակարգից դուրս գալու դիմումներ են գրել՝ չցանկանալով կոտորել սեփական ժողովրդին: