Последние новости

Մենք եվ աշխարհը

Վրացագետ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ ԲՈԼՈՐ ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

2024-07-10 09:32
427

Ես խորը գնացող գործընթացներ ես չեմ տեսնում, այո, կարող ենք ասել, որ որոշ պատժամիջոցներ կիրառվելու են և կիրառվում են արդեն ԵՄ-ի կողմից Վրաստանի վրա: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է վրացագետ Ջոնի Մելիքյանը` անդրադառնալով ԵՄ կողմից տարատեսակ պատժամիջոցների կիրառմանը Վրաստանի վրա: Նշենք, որ երեկ հայտնի դարձավ, որ ԵՄ երկրների ղեկավարները համաձայնել են դադարեցնել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը:

  • ՌԴ–Ն ԱՄԵՆ ԻՆՉ ՉԷ, ՈՐ ՃԻՇՏ Է ԱՐԵԼ, ԲԱՅՑ ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՍՈՒՏ ԵՆ. Զատուլին

    2024-07-09 19:37
    526

    Մեղադրանքները, թե Ռուսաստանը հանձնել է Լեռնային Ղարաբաղը, սուտ են․ միևնույն ժամանակ` Հարավային Կովկասում Մոսկվայի քաղաքականության մեջ ամեն ինչ չէ, որ ճիշտ էր: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

  • ԻՐԱՆԻՑ ԳԱԶԱՏԱՐՆ Ի ՎԻՃԱԿԻ Է ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԿԵՍԻՑ ԱՎԵԼԻՆ

    2024-07-09 10:08
    632

    Հարավային Կովկասում վերջին չորս տարիներին աշխարհաքաղաքական իրավիճակը ենթարկվել է արմատական փոփոխությունների՝ Հայաստանի քաղաքական քարտեզից Լեռնային Ղարաբաղի վերացումից մինչև Ադրբեջանի հետ ՀՀ-ի սահմանի փոփոխության։ Այս գործընթացները զուգորդվել են ուժերի հարաբերակցության էական փոփոխությամբ։ Դրա մասին գրում է իրանական Pars Today գործակալությունը։

  • Մայքլ ՌՈՒԲԻՆ․ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՄԻՋԵՎ ԿԱՅՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀՆԱՐ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄՆԵՐԻ ԳՆՈՎ

    2024-07-09 09:51
    450

    Մեկ տարի էլ չի անցել, ինչ ադրբեջանական զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղ՝ հնագույն հայկական շրջան, որը Իոսիֆ Ստալինը հանձնել է Ադրբեջանին։ Լեռնային Ղարաբաղը պատմական նշանակություն ունի երկու պատճառով. նախ՝ այն Հայաստանի ավանդական կենտրոնն է, աշխարհում առաջին երկիրը, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն։ Դրա մասին Washington Examiner-ում գրել է ամերիկացի քաղաքական վերլուծաբան Մայքլ Ռուբինը։

  • FT. «ԱՆՕԴԱՉՈՒՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ» ԴԱՐԱՇՐՋԱՆԸ ՎԻԺԵՑՆՈՒՄ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

    2024-07-09 08:30
    342

    Անօդաչու թռչող սարքերի պատերազմի դարաշրջանում նոր արդյունավետ մարտական ​​տեխնոլոգիաների արագ տարածումը խարխլում է համաշխարհային պաշտպանական արդյունաբերության հաստատված հիերարխիան, որում երկար ժամանակ գերիշխում են խոշոր կապալառուները: Դրա մասին գրում է Financial Times (FT) պարբերականը։

  • Կարինե ԳԵՎՈՐԳՅԱՆ․ ԻՐԱՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ՓԵԶԵՇՔԻԱՆՆ ԱԿՏԻՎՈՐԵՆ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ

    2024-07-06 12:57
    640

    Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանն ավելի ինտենսիվ կզարգացնի երկրի փոխգործակցությունը Թուրքիայի հետ, մինչդեռ Ռուսաստանի հետ հարաբերություններում նրա կուրսը դեռ դժվար է կանխատեսել: «Իզվեստիային» այս մասին ասել է քաղաքագետ Կարինե Գևորգյանը:

  • «Հրապարակ»․ ՔՊ-ՈՒՄ ԽՈՍՈՒՄ ԵՆ, ՈՐ ԲԱՔՈՒՆ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԸ ԱԼՄԱ ԱԹԱՅԻ ՀՌՉԱԿԱԳՐՈՎ ԳԾԵԼ

    2024-07-06 12:09
    602

    ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում խոսակցություններ կան, որ Ադրբեջանը չի ցանկանում Ալմա Աթայի հռչակագրով գծել հայ-ադրբեջանական սահմանը։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը` անդրադառնալով հարցին, թե ինչու չստացվեց սահմանազատման համատեղ հանձնաժողովի կանոնակարգը համաձայնեցնել ըստ սահմանված ժամանակացույցի։

  • Ռուբեն ՍԱՖՐԱՍՏՅԱՆ․ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՏՈՒԿ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԻՐ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-07-06 08:39
    612

    Ռուս ուկրաինական հարաբերություններում Թուրքիայի միջնորդությունը Մոսկվայի կողմից մերժելը վերաբերում էր ընդհանրապես միջնորդական առաքելություններին, որովհետև Ռուսաստանը գտնում է, որ ներկա փուլում ոչ մի միջնորդություն օգուտ չի բերի, բայց ռուսական լրատվամիջոցներն այնպես ներկայացրեցին, որ թիրախավորվեց հենց Թուրքիան: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:  

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՄ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԱՌԱՋՆԱՅԻՆ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՇԱՀԸ

    2024-07-06 08:35
    688

    Այս տարի Հայաստանն առաջին անգամ 10 միլիոն եվրո կստանա Եվրամիության խաղաղության հիմնադրամից, Հունգարիան հանել է այդ աջակցության վրա դրած իր վետոն, «Ազատությանը» հաղորդել են Եվրամիության դիվանագիտական աղբյուրները, փոխանցում է Aysor.am-ը։  Նույն աղբյուրների տվյալներով՝ «Միության անդամ բոլոր երկրներն այսուհետ պատրաստ են «կանաչ լույս» տալ, և ակնկալվում է, որ նախագիծը նախ հավանության կարժանանա անդամ երկրների դեսպանների կողմից հուլիսի 17-ին, ապա հուլիսի 22-ին՝ արտաքին գործերի նախարարների նիստում»: Ավելի վաղ՝ ապրիլին, Հունգարիան արգելափակել էր Եվրոպական միության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրելու նախագիծը, պահանջելով Ադրբեջանի ներգրավում քննարկվող ծրագրում: «Ազատության» աղբյուրների փոխանցմամբ՝ Բուդապեշտի այդ առաջարկը չի ընդունվել, իսկ փակուղուց դուրս գալու համար ընտրվել է փոխզիջումային տարբերակ. Բաքվին գումարներ կհատկացվեն ոչ թե այդ հիմնադրամից, այլ առանձին՝ ականազերծման աշխատանքների համար։

  • Արթուր ԱԹԱԵՎ․ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՈՎԿԱՍԻՑ ՈՉ ՄԻ ՏԵՂ ՉԻ ԳՆԱ

    2024-07-05 12:20
    450

    Ռուս քաղաքագետ Արթուր Աթաևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ ինքը միշտ պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը: