Последние новости

факты

2021-06-18 17:41

Սփյուռքի շուրջ 47 կառույցներ կոչ են արել քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին

Հայկական Սփյուռքի՝ 20 երկրներում գործող շուրջ 47 համայնքային, քաղաքական, բարեգործական, մշակութային, մարզական, հետազոտական, երիտասարդական, ուսանողական կառույցներ և բազմաթիվ անհատ գործիչներ հանդես են եկել ուղերձներով և հայտարարություններով՝ հունիսի 20-ին Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում սատարելով «Հայաստան» դաշինքին, տեղեկացնում է News.am-ը: