Առողջապահության նախարարությունը նույնպես իր գնումների մոտ 50%-ը կատարել է մեկ անձից
ՀՀ առողջապահության նախարարության ծախսերը 2024 թվականին կազմել են 153.8 միլիարդ դրամ։ Այս մասին հայտարարել է Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ հունիսի 11-ին «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» զեկույցի քննարկման ժամանակ։