Շուրջ 70 ԱՄՆ կոնգրեսական կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 69 անդամներ՝ երկու կուսակցություններից, հերթական անգամ հանդես են եկել Ադրբեջանին ռազմական օգնությունը դադարեցնելու և Արցախին ու Հայաստանին 150 միլիոն դոլարի օգնություն ուղարկելու կոչով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունից։