Կառավարությունն անելիք չունի. «Սուրմալուի» տնտեսվարողներին կառավարությունը չի փոխհատուցի
Եթե «Սուրմալուում» աշխատող գործարարներն ապահովագրած լինեին իրենց գույքը, ապա կրած վնասների դիմաց փոխհատուցում կստանային։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` հայտարարելով, որ «Սուրմալուի» տնտեսվարողները կառավարությունից փոխհատուցում չեն ստանալու։