Ֆիզուլիում հոկտեմբերի 14-ին պիկապով 5 հայ զինծառայող է անհետացել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆիզուլիում հոկտեմբերի 14-ին պիկապով 5 հայ զինծառայող է անհետացել, որոնց անունները ոչ զոհերի, ոչ գերիների ցուցակներում չկան, թեև հարազատները կարծում են, որ նրանք գերի են ընկել։ Զինծառայողներից Լևոն Բաղինյանի հայրը՝ Սամվել Բաղինյանը, News.am-ին պատմեց, որ իր որդին և մյուս 4 զինծառայողները վիրավոր վիճակում Ֆիզուլիով ուղևորվելիս են եղել դեպի Ստեփանակերտ՝ հոսպիտալ, երբ դեպքը պատահել է։