ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԷՐԴՈՂԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ
2018թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ անկախության հերթական տարեդարձի առթիվ նախագահ Թրամփը ուղերձով դիմեց Նիկոլ Փաշինյանին, նշելով, որ «առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար»: 2020թ. սեպտեմբերի 27-ին, երբ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին լուրը հասավ Սպիտակ տուն, Թրամփն արտասանեց հետևյալ խոսքերը. «Տեսնենք՝ կկարողանա՞նք արդյոք դադարեցնել պատերազմը»։ Կարճ ժամանակ անց Թրամփը խոստացավ ամեն ինչ կարգավորել, շեշտելով, թե ինքը գիտի՝ ինչ է անում։ Տպավորություն ստեղծվեց, թե նա ի սկզբանե գիտեր՝ ինչ է պետք անել, բայց սպասում էր, որ իրավիճակը հասունանա...