ՄԱԿ-ը պետք է քայլեր անի նաև արցախցի երեխաների համար. Մարգարյանը ելույթ է ունեցել ԱԽ–ում
ՄԱԿ-ը երեխաների իրավունքների կոպիտ խախտումները կանխելու ու երեխաների ֆիզիկական անվտանգությունը երաշխավորելու պատասխանատվություն է կրում ամենուր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Երեխաները և զինված հակամարտությունները» թեմայով քննարկման ժամանակ այս հայտարարությունն է արել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։