Փաշինյանի խոսնակը չի պարզաբանում, թե ՀՀ վարչապետը ՀԱՊԿ-ի որ 2 երկրներին էր ակնարկում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հրաժարվում է մեկնաբանություն կամ պարզաբանում տալ, թե Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ի անդամ որ 2 երկրներին նկատի ուներ՝ հայտարարելով, որ 44-օրյա պատերազմի ընթացքում իմիտացիա են արել, թե աջակցում են հայկական կողմին, մինչդեռ իրականում աջակցել են Ադրբեջանին։