Արաղչի․ Իրանն ԱՄՆ-ին է փոխանցել միջուկային գործարքի վերաբերյալ Թրամփի նամակի պատասխանը
Իրանն ԱՄՆ-ին է փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակի պաշտոնական պատասխանը։ Թրամփն իր նամակում պնդել է միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին։