Բայդենը զանգահարել է Զելենսկիին և հայտարարել 425 միլիոն դոլար արժողությամբ օգնության նոր փաթեթի մասին
ԱՄՆ-ն Ուկրաինային 425 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի։ Այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում, հայտնում է Սպիտակ տան կայքը։ Այս փաթեթը ներառում է հավելյալ հակաօդային պաշտպանության համակարգեր, «օդ-գետին» զինամթերք, զրահատեխնիկա և կարևոր զինամթերք՝ Ուկրաինայի զինված ուժերի ընթացիկ կարիքները բավարարելու համար: