Последние новости

текущие события

2024-01-25 17:58

Փաստաբան․ Կարեն Անդրեասյանը շատ ավելի կաթոլիկ է ավելի նիկոլական է, քան Նիկոլը

Ակնհայտ է, որ դատական համակարգը լուրջ ճնշման ներքո է, խոսքը միայն արտաքին ճնշմանը չի վերաբերում։ Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամյանի գործով ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով դատական համակարգի, հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին վերաբերող քրեական գործերի վրա իշխանության ազդեցությանը և այդ գործում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի դերին: